Ո՞րն է տարբերությունը

Ո՞րն է տարբերությունըՄի անգամ փոքր բիզնեսով զբաղվող երկու ձեռնարկատեր պատրաստվում են գնալ այլ երկիր՝ մի շատ կարևոր ու եկամտաբեր պայմանագիր կնքելու:

Ճանապարհին մեքենան վթարի է ենթարկվում, և նրանք ուշանում են ինքնաթիռից՝ կորցնելով այդ հրաշալի գործարքի հնարավորությունը:

Նրանց հասցնում են հիվանդանոց, բուժում վերքերը, և միայն այնտեղ նրանք իմանում են, որ ինքնաթիռը, որից ուշացել էին, օդում պայթել էր, և բոլոր ուղևորները մահացել էին:

Անցնում են տարիներ, այդ ձեռնարկատերերն այդպես էլ երբեք նման գործարքի ևս մեկ հնարավորություն չեն ունենում: Եվ նրանք շարունակում են ապրել իրենց սովորական կյանքով, միայն թե՝ մեկը դժբախտ, մյուսը՝ երջանիկ:

Ինչո՞ւմն էր նրանց տարբերությունը. առաջինը հետագա իր ողջ կյանքում մեղադրում էր Աստծուն, որ այդպես էլ մեծ գործարք անելու հնարավորություն չտվեց իրեն, իսկ երկրորդը մնացած իր ողջ կյանքում ամեն օր փառաբանում ու գոհանում էր Աստծուց, որ պահպանել էր իր կյանքը ավիավթարից:

Սերգեյ Շեպել