Մի՛ վազիր ժամանակի հետևից. ընդունի՛ր այն

Մի՛ վազիր ժամանակի հետևից. ընդունի՛ր այնԴժվար է ապրել ներկան, եթե մտածում ես, թե հաջորդ պահին ինչ է լինելու:

Երբևէ հայտնվե՞լ ես մի վիճակում, երբ անհանգիստ ես՝ ավարտելու ներկա հանդիպումը, որովհետև շուտով հաջորդն է սկսվում: Արդյոք երբևէ զգացե՞լ ես, որ քո օրը գերծանրաբեռնված է:

Ես հաճախ եմ հիշեցնում քոլեջի իմ ուսանողներին՝ վայելելու դասարանում անցկացվելիք իրենց ժամանակը, որովհետև այն շուտով ավարտվելու է: Շատ ուսանողներ կենտրոնանում են հետևյալի վրա. «Ի՞նչ ես պետք է անեմ ավարտելու համար»:

Ես խնդրում եմ նրանց՝ լինել դասարանում ավելի, քան պարզապես ֆիզիկական ներկայությամբ: Որտեղ էլ լինեք, եղեք այնտեղ, որտեղ կաք՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ մտքով: Անհամբերությամբ մի՛ սպասեք կիսամյակի ավարտին: Այն շատ շուտով կգա:

Ես խորհում եմ, թե Հիսուսը ինչպես էր իր ժամանակն անցկացնում մարդկանց հետ: Երբ Նա նայում էր մեկի աչքերի մեջ, ժամանակը կանգ էր առնում: Նա մարդկանց զգացնել էր տալիս Իր կարեկցանքն ու սրտացավությունը իրենց հանդեպ:

Միայն Նրա խոսքերը չէին, որ ազդեցություն էին գործում:  Նրա հայացքն անգամ ներգործում էր մարդկանց վրա: Մարդիկ թողնում էին ամեն բան՝ Նրան հետևելու համար:

Նա խորապես հոգ էր տանում ամեն մեկի մասին, ով Իր կողքին էր: Նա իմանում էր, երբ մեկը ամբոխը ճեղքելով գալիս էր՝ Իր հագուստի ծայրին դիպչելու:

Հիմա էլ մենք փնտրում ենք Նրա ներկայությունը: Նրա ոչխարները ճանաչում են Նրա ձայնը և ավելին՝ խորը ճանաչողություն փափագում: Մենք գոհությամբ կդիպչեինք Նրա հագուստի ծայրին:

Ես հավատացած եմ, որ մենք հաճեցնում ենք Տիրոջը, երբ ընդունում ենք միմյանց՝ Նրա անունով: Պատվելով մեկ մեկու մեր ժամանակով՝ մենք իրար մեծագույն բարիք ենք տալիս:

Մենք կարիք չունենք՝ վազելու ժամանակի հետևից: Մենք պետք է ընդունենք այն:

Օրհնի՛ր ինչ-որ մեկին այսօր՝ քո ուշադրությամբ:

«Ով որ այսպիսի երեխաներից մեկին իմ անունովն ընդունի՝ ինձ է ընդունում. և ով որ ինձ ընդունի՝ ինձ չէ ընդունում, այլ ինձ ուղարկողին» (Մարկոս 9.36):

Դոկտոր Սթիվ Գրին