1782 թ. այս օրը. Ուիլյամ Բլեքի առաջին քարոզը

1782 թ. այս օրը. Ուիլյամ Բլեքի առաջին քարոզը1779թ-ին՝ մեթոդիստական եկեղեցու հավաքույթի ժամանակ, Ուիլյամ Բլեքի կյանքում շրջադարձային փոփոխություն տեղի ունեցավ: Նա իրապես զգաց Աստծո ներկայությունը և սկսեց արցունքներով ապաշխարել:

Դրանից հետո նրա մոտ խիստ ցանկություն է առաջանում՝ տարածել Ավետարանը ողջ Նոր Շոտլանդիայում: Իր վերածնունդից 3 տարի անց՝ այս օրը՝ 1782թ-ի հունիսի 11-ին, Ուիլյամ Բլեքը քարոզում է իր առաջին պատգամը: Նա սկսում է իր ավետարանչական ուղևորությունները Հենրի Ալայնի հետ:

Հաճախ Ուիլյամին բնութագրում են որպես առաջին մեթոդիստ հոգևորականը Կանադայում, բայց դա վիճարկելի հարց է: Շոտլանդիայում Ավետարանի լուրի տարածումը կատարվում է այսպես. 1784թ-ին Միացյալ Նահանգներում՝ Բալթիմոր քաղաքում, հավաքվում են մեթոդիստ ծառայողները: Այստեղ Ուիլյամը խնդրում է ծառայողներ ուղարկել Նոր Շոտլանդիա: Համաժողովի վերջում որոշվում է, որ նրա հետ երկու ծառայողներ կմեկնեն:

Իր ուսման պակասը հաղթահարելու համար նա սկսում է շատ սովորել, ուսումնասիրություններ կատարել: Այնուհետև սկսում է ավետարանել Նոր Շոտլանդիայում և հարևան նահանգներում, ցանկանում է եկեղեցի կառուցել այնտեղ: Նամակագրական կապ էր պահպանում Ջոն Ուեսլիի և այլ մեթոդիստ ծառայողների հետ: Նրա միակ ցանկությունն էր՝ տեսնել եկեղեցում Քրիստոսի ճշմարիտ կյանքը, Նրա բնությունը:

1789թ.-ին համաժողովը նրան ձեռնադրում է որպես սարկավագ և երեց: Այդպիսով նա դառնում է առաջին կանադացի քաղաքացին, որ ձեռնարդվում է մեթոդիստական եկեղեցում:

Ուիլյամ Բլեքն ամենաազդեցիկ ծառայողներից էր իր ժամանակաշրջանում: Նրա տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում Նոր Շոտլանդիայում հիմնվում են մի շարք ամուր մեթոդիստական եկեղեցիներ:

Աղբյուր՝ christianity.com