Քրիստոնեության 30 կարևոր իրադարձությունները

Քրիստոնեության 30 կարևորագույն իրադարձություններըՔրիստոսի՝ երկինք համբարձվելուց 10 օր անց ծնվեց Եկեղեցին: Իր գոյության երկու հազար տարվա ընթացքում Եկեղեցին ականատեսն է եղել բազում իրադարձությունների՝ խաչակրաց արշավանքներ, ինկվիզիցիա, արթնություն…

Այսօր ես ձեզ համար հավաքել եմ, ըստ իս, 30 ամենակարևոր իրադարձությունները քրիստոնեության պատմության մեջ:

33թ.- Եկեղեցու ծնունդը Պենտեկոստեի օրը:

64թ.- Հրդեհ Հռոմում. Ներոն կայսրը հրդեհի կազմակերպման համար մեղադրում է քրիստոնյաներին, ինչից հետո սկսվում են եկեղեցու զանգվածային հալածանքները և հետապնդումները:

196թ.- Տերտուղիանոսը՝ լատինական աստվածաբանության հայրը, սկսում է գրել իր աշխատությունները: Հենց նրան են պատկանում հետևյալ խոսքերը. «Նահատակների արյունը եկեղեցու սերմն են»:

612թ.- Կոնստանդիանոս կայսրը ընդունում է քրիստոնեություն: Եկեղեցու պատմության ընթացքում առաջին անգամ դադարում են հետապնդումները, և գալիս է քարոզության ազատության ժամանակաշրջան:

325թ.- Տեղի է ունենում Նիկեայի առաջին տիեզերաժողովը, որի շրջանակներում քննարկվում են Արիոսի հերձվածությունը ու ձևավորվում է Աստծո Եռանձնության և Հիսուս Քրիստոսի աստվածության դոկտրինը:

405թ.- Հերոնիմոս Ստրիդոնացին Աստվածաշունչը թարգմանում է լատիներեն, որը հայտնի է «Վուլգատա» անվամբ:

432թ.- Սուրբ Պատրիկը ավետարանում է Իռլանդիայում:

863թ.- Կյուրեղն ու Մեթոդիոսը ավետարանում են հարավում բնակվող սլավոնացիներին, ինչպես նաև՝ ստեղծում են կյուրեղագիրը:

988թ.- Վլադիմիր Մեծը քրիստոնեություն է ընդունում և մկրտում Կիևյան Ռուսիան:

1054թ.- Կատարվում է քրիստոնեական եկեղեցու մեծ բաժանումը: Ուղղափառ եկեղեցին բաժանվում է կաթոլիկ եկեղեցուց:

1206թ.- Ֆրանցիսկոս Ասիզացին բաժանում է իր ողջ ունեցվածքը և սկսում քարոզել:

1380թ.- Ջոն Ուիկլիֆը (1320-1384)՝ Ռեֆորմացիայի ծագող աստղը, թարգմանում է Աստվածաշունչը անգլերեն:

1415թ.- Յան Հուսը (1369-1415)՝ Եվրոպայում Ռեֆորմացիայի նախակարապետը, այրվում է խարույկի վրա:

1456թ.- Յոհան Գուտենբերգը հայտնագործում է տպագրահաստոցը, որով հրատարակվում է եվրոպական առաջին տպագիր գիրքը, ինչպես նաև՝ առաջին Աստվածաշունչը:

1517թ.- Ռեֆորմացիայի ծնունդը: Մարտին Լյութերը 95 թեզիսները փակցնում է Վիտենբերգյան տաճարի դռներին:

1525թ.- Սկզբնավորվում է անաբապտիստական շարժումը, որը կողմ է հանդես գալիս միմիայն հասուն տարիքում հավատացյալների մկրտվելուն և հանուն այն բանի, որ եկեղեցին առանձնացվի պետությունից:

1572թ.- Բարդուղիմեոսյան գիշեր (ֆր.՝ massacre de la Saint-Barthélemy). 70 հազար հուգենոտներ սպանվում են իրենց բողոքական հայացքների համար:

1678թ.- Ջոն Բունյանը հրատարակում է իր «Ուխտագնացի ճանապարհորդությունները» գիրքը:

1727թ.- Բողոքական միսիոներության նախակարապետներ՝ Մորավյան եղբայրների շարժման սկիզբը:

1830թ.- Ամերիկայում սկսվում է Երկրորդ մեծ արթնությունը, ինչից հետո այս երկիրը վերջնականապես բողոքական է դառնում:

1850թ.- Իվան Օնիշչենկոն, կարդալով Նոր Կտակարանը, ջրի մկրտություն է ընդունում: Խերսոնի մարզում սկսվում է առաջին ավետարանական արթնությունը ուկրաինական հողի վրա:

1865թ.- Ուիլյամ Բուտը Լոնդոնում հիմնում է Փրկության Բանակը:

1867թ.- Ավարտվում է Աստվածաշնչի Սինոդալ թարգմանությունը ռուսերեն լեզվով:

1874թ.- Պետերբուրգ է ժամանում անգլիացի քարոզիչ արիստոկրատ Գրենվիլ Ռոդստոկը: Նրա քարոզներից հետո պետերբուրգյան ազնվականության վերնախավի շրջանում արթնություն է սկսվում: Աստծուն են դառնում Ռուսաստանի ամենահարուստ մարդը՝ Վասիլի Պաշկովը, իշխանուհի Եղիսաբեթ Չերտկովան, նախարար Ալեքսեյ Բոբրինսկին, արքունական արարողապետ Մոդեստ Կրոֆը և այլք:

1906թ.- Լոս Անջելեսում՝ Ազուզա Սթրիթում, բռնկվում է առաջին հոգեգալստական արթնությունը, որի արդյունքում այսօր ավելի քան 600 միլիոն մարդ մկրտված է Սուրբ Հոգով և խոսում է այլ լեզուներով:

1919թ.- սկսվում է մեծ հոգեգալստական արթնությունը արևելյան Լեհաստանում, որում ներառված էին Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելառուսի տարածքները: Ամենահայտնի դեմքերը այս արթնության Լուկաշ Ստոլյարչուկն է, Արթուր Բերտգոլցը, Գուստավ Շմիդտը, Ստանիսլավ Նեդվեցկին և Իվան Զուբ-Զոլոտարյավը:

1921թ.- Ամերիկայից Օդեսա է ժամանում Իվան Վորոնաևը և բացում առաջին հոգեգալստական եկեղեցին ԽՍՀՄ-ում:

1928թ.- Դանցիգում իր աշխատանքն է սկսում Աստծո ժողովների արևելա-եվրոպական  առաքելությունը, որը գլխավորում է Գուստավ Շմիդտը: Իսկ մեկ տարի անց Ստարայա Չոլնիցա գյուղում (Վոլին, Ուկրաինա) կազմավորվում է Ավետարանի հավատքի քրիստոնյաների համալեհական միությունը, որը միավորում է բելառուսական, լեհական, գերմանական և ուկրաինական եկեղեցիները:

1980թ.- Մոսկովյան օլիմպիադայի ընթացքում Էստոնիայի մայրաքաղաքում սկիզբ է առնում այսպես կոչված՝ Տալլինյան արթնությունը: Մոտավորապես 20 հազար մարդ Աստծուն է գալիս, և հազարավորները բժշկություն են ստանում:

1991թ- Խորհրդային Միության փլուզումը և մեծ խարիզմատական արթնության սկիզբը:

2018թ.- Մենք սպասում ենք Աստծո նոր շարժին…

Ռոման Սավոչկա