Տարօրինակ արթնություն, որ ցնցեց ողջ Շոտլանդիան

Տարօրինակ արթնություն, որ ցնցեց ողջ Շոտլանդիան1742թ-ին Կամբուսլանգ քաղաքում կատարվում է Սուրբ Հոգու մի անսովոր հորդում: Արթնությունը, որն այսօր հայտնի է «Cambuslang Work» (Կամբուսլանգի աշխատանք) անվամբ, մարդիկ անվանում էին Տիրոջ հիասքանչ գերբնական շարժ:

Ամեն բան սկսվում է այն պահից, երբ այս իրադարձությունից մի քանի տարի առաջ քաղաք է գալիս նոր հովիվ Ուիլյամ Մակկուլոխը: Ընդունելով եկեղեցին, որ ցավալի վիճակում էր գտնվում, Ուիլյամն անմիջապես սկսում է աղոթել արթնության համար:

Այդ եկեղեցի հաճախում էր մարդկանց մի փոքր խումբ, իսկ քաղաքացիների մեծ մասն Աստծով ընդհանրապես չէր հետաքրքրվում: Ավետարանչության ամեն փորձ անպտուղ էր մնում:

Եվ ահա, այդ ուժգին աղոթքներից մի քանի տարի անց, հովիվը լսում է մեծ արթնության մասին, որը կատարվում է հյուսիսային Ամերիկայում (պատմաբանները համարում են, որ դա ամերիկյան մայրցամաքում կատարված ամենամեծ արթնությունն է, որը հայտնի է՝ որպես առաջին մեծ արթնություն): Այդ շարժը տարաշողները պրոֆեսոր Ջոնաթան Էդվարդսը և ավետարանիչ Ջորջ Ուայթֆիլդն էին: Հազարավոր մարդիկ գալիս էին Աստծուն, և երկիրը փոխվում էր իրենց աչքերի առջև:

Ուիլյամ Մակկուլոխն այնքան է վառվում արթնության մասին հայտնությամբ, որ քարոզելու փոխարեն մեծ ծառայության ժամանակ նա սկսում է ամերիկյան արթնության մասին պատմություններ կարդալ:

Դա ծարավ է դնում եկեղեցու անդամների սրտերում: Այսպես նրանք աղոթում են ու ողջ տարին սպասում, սակայն ոչ մի գերբնական բան չի կատարվում:

Եվ ահա 1742թ-ի փետրվարի 18-ին անցկացվում է սովորական ծառայություն: Հովիվը կարդում է մի քանի պատմություններ այն մասին, թե ինչեր է Աստված անում Էդվարդսի ծառայություններին, ու սկսում է աղոթել:

Աղոթքի ժամանակ Ուիլյամը հանկարծ մեջբերում է Եսայիա 53.1 խոսքերը. «Ով հավատաց մեր լուրին, և Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ»: Դրանից հետո նա հուսահատ աղաղակում է. «Տե՛ր, ո՞ւր են այս մարդկանց մեջ արված իմ խղճուկ աշխատանքի պտուղները»:

Այս խոսքերից հետո մի բան է կատարվում: Ասես էլեկտրական հոսանք է անցնում ողջ սրահով մեկ: Հովիվը սկսում է լսել մարդկանց աղաղակներ ու աղմուկ, որ իրեն են հասնում դահլիճի տարբեր անկյուններից: Մարդիկ սկսում են գոռալ՝ ասես ուժեղ ցավից: Ուիլյամը չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում:

Գրեթե բոլոր ներկաները զգում են սուր ներքին ցավ: Շատերին պարուրում է ապագայի պատժի ու հավիտենական կրակների վախը: Մարդիկ անհուսորեն սկսում են աղաղակել՝ ողորմություն աղերսելով: Հովիվը մնում է ցնցված: Աղոթելով մարդկանց համար՝ նա անհանգիստ գնում է տուն:

Կարճ ժամանակ անց մեկը թակում է հովվի տան դուռը: Երբ նա բացում է, տեսնում է այնտեղ այդ քաղաքի մոտ 50 անհավատ մարդու՝ իր դռան առջև կանգնած: Նրանք մեկը մյուսի հետևից սկսում են պատմել, թե ներքին ինչ սարսափելի ցավ են վերապրել ու չգիտեն, թե ինչ անել դրա հետ: Եվ դա միայն սկիզբն էր:

Ամենուրեք մարդկանց սկսում է պարուրել հավիտենական դատաստանի առջև կանգնելու վախն ու խուճապը: Մարդիկ սկսում են դատապարտության զգացումով համակվել իրենց մեղքերի համար ու վազել եկեղեցի՝ այնտեղ ազատություն փնտրելով:

Այդպես սկսվում է մի տարօրինակ շարժ, որ ցնցում է ողջ Շոտնլանդիան: Քաղաքի փողոցներում սկսվում է մասսայական «հիստերիա»: Մարդիկ սկսում են սուր ներքին ցավ վերապրել, շատերը տեսնում են դժոխքը, որը պատրաստ էր կուլ տալ իրենց: Բոլոր ցանկացողների հետ աղոթելու համար հովիվը որոշում է ամեն օր հավաքույթներ անցկացնել:

Ծառայություններին սկսում են տարօրինակ բաներ կատարվել: Մարդիկ դողում են հավիտենական պատժի վախից: Ուրիշները ցավից գալավում են այս ու այն կողմ ու աղաղակելով օգնություն խնդրում: Ծառայություններից մեկի ժամանակ մի կին գոռում է՝ «Այս ցավն ավելի ուժեղ է, քան ցավերը, որ տարել եմ ծննդաբերության ժամանակ»:

Մինչև ուշ գիշեր մարդիկ չեն հեռանում եկեղեցուց: Ողջ քաղաքը կարծես դատապարտություն էր վերապրում գործած մեղքերի համար:

Հովիվ Ուիլյամը և այլ ծառայողներ սկսում են մարդկանց ծառայել՝ առաջնորդելով նրանց ապաշխարության աղոթքի: Այս աղոթքներից հետո մարդիկ շարունակում են բարձրաձայն աղաղակել, սակայն արդեն ոչ թե ցավից, այլ փրկված լինելու աննախադեպ ուրախությունից:

Նախկին մեղավորները սկսում են ողջ ձայնով փառաբանել Աստծուն՝ առանց մի փոքր անգամ ամաչելու (սա անսովոր երևույթ էր շոտլանդացիների շրջանում): Ողջ Կամբուսլանգ քաղաքը ցնցված էր: Այս մասին լուրերն արագորեն տարածվում են ողջ երկրում: Շոտլանդիայից, Անգլիայից և անգամ Իռլանդիայից մեծ խմբերով մարդիկ ձգտում են հայտնվելու այստեղ:

Այս ամեն կատարվածի գագաթնակետն է դառնում 1742թ-ի օգոստոսի ծառայությունը, որն անցկացվում է պարզապես բաց երկնքի տակ՝ մի դաշտում: Առաջնորդների հաշվարկներով՝ մոտ 30 հազար մարդ է հավաքվում այդ ծառայությանը, ու շատերն առաջ են գալիս ապաշխարելու: Մարդիկ, ովքեր վերապրում են Աստծո հետ հանդիպում, վայրկենապես փոխվում են ու լցվում աննկարագրելի ուրախությամբ:

Ողջ Շոտլանդիան ցնցված էր…

Ռոման Սավոչկա