Գայլերը չհարձակվեցին… վկայություն

http://bible-facts.ru/1863-volki-hoteli-napast-no-proizoshlo-nechto-neveroyatnoe.html1941թ-ին, երբ գերմանացիները մոտեցել էին Մոսկվային, թվում էր, թե շուտով կգրավեն այն: Մեր բազմազավակ ընտանիքը ապրում էր քաղաքում: Սնունդը չէր բավականացնում: Եվ մեր Դունյա տատիկը գյուղից պարբերաբար մեզ էր ուղարկում սննդամթերք:

Սովորաբար դրանք պապիկն էր բերում, բայց մի անգամ նա շատ զբաղված էր, և տատիկս որոշում է ինքը ոտքով գալ հասնել մայրաքաղաք: Նա պետք է մոտավորապես 8 կմ անցներ և որպեսզի կարճացներ ճանապարհը, որոշում է անցնել մի փոքրիկ անտառով:

Մտնելով անտառ՝ նա սարսափով լսում է գայլերի ոռնոց: Սովն ու ցուրտը ստիպել էին գիշատիչներին՝ մարդկային բնակատեղիներին մոտ գալ:

Տատիկս այնպես է վախենում, որ տեղում ընդարմանում է, այլևս չի կարողանում շարժել ոտքերն ու ձեռքերը: Վայր է ընկնում կաթով լի ամանը: Եվ նա տեղում քարացած միայն շուրթերն է բացում փակում՝ աղոթք արտաբերելով: Գայլերի ոհմակը արդեն շրջապատել էր նրան: Տատիկս շարունակում է միայն աղոթել ու աղոթել… Այդ պահին նրան է մոտենում գայլերից մեկը, հոտոտում, հետո թափված կաթն է հոտոտում, ապա շրջվում ու հետ գնում: Քիչ անց նրա հետ միասին ամբողջ ոհմակը հեռանում է:

Տատիկս միանգամից ուշքի չի գալիս, նա դեռ որոշ ժամանակ մնում է այդպես նույն դիրքում կանգնած՝ աղոթք շշնջալով: Միայն մի քանի ժամ անց նա վերադառնում է տուն, իսկ պապիկին այդպես էլ չի պատմում այդ պատմությունը, քանի որ վերջինս կբարկանար նրա անտառով քաղաք գնալու որոշման համար:

Ահա այսպես ամենակարող Աստված լսել է իմ Դունյա տատիկի աղոթքը և փրկել նրան անհավանական կերպով: Փառք Աստծուն:

Աղբյուրը՝ bible-facts.ru