Կյանքի թեստ

Իրականում այս թեստն իրենց ոչ մի բարդություն չի ներկայացնում, բայց այն կօգնի քեզ որոշակի դասեր քաղել քո կյանքի համար:

Թեստ 1

1. Նշիր աշխարհի ամենահարուստ հինգ մարդկանց անունները:

2. Նշիր «Ամերիկյան ֆուտբոլի աշխարհի առաջնության» վերջին հինգ հաղթող թիմերին:

3. Նշիր «Միս Ամերիկա» գեղեցկության մրցույթի վերջին հինգ հաղթողներին:

4. Նշիր տասը մարդու անուն, ովքեր արժանացել են «Նոբելյան» մրցանակին:

5. Նշիր «Օսկար» մրցանակաբաշխության տասը հաղթողների՝ «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում:

6. Նշիր տարբեր սպորտային միջազգային մրցաշարերի վերջին հաղթողներին:

 Ստացվե՞ց… Ո՞չ:

Փաստը կայանում է նրանում, որ մենք չենք հիշում երեկվա առաջատարներին: Նրանք ինչ-որ երկրորդական մարդիկ չեն, այլ իրենց բնագավառների լավագույնները: Բայց ծափահարությունները մահանում են, մրցանակները կորցնում են իրենց փայլը, ձեռքբերումները մոռացվում են, շնորհակալագրերն ու դիպլոմներն «այրվում են» իրենց սեփականատերերի հետ միասին:

Ահա մեկ ուրիշ թեստ. փորձիր և տես, թե այս մեկն ինչպես կստացվի:

Թեստ 2

1. Նշիր մի քանի ուսուցիչների, ովքեր աջակցել են քեզ դպրոցական «ճանապարհորդության» ընթացքում:

2. Նշիր երեք ընկոջ անուն, ովքեր օգնել են քեզ անցնել դժվարությունների միջով:

3. Նշիր հինգ մարդու, ովքեր քեզ ինչ-որ արժեքավոր բան են սովորեցրել:

4. Մտածիր մի քանի մարդկանց մասին, ովքեր ստիպել են ինքդ քեզ զգալ գնահատված ու յուրահատուկ:

5. Մտածիր հինգ մարդու մասին, ում հետ անցկացրած ժամանակը հաճույք է պատճառել քեզ:

6. Նշիր տասնյակ հերոսների անուններ, որոնց պատմությունները քաջալերել են քեզ:

Ավելի հեշտ է՞ր…

Եզրակացություն՝  մարդիկ, ովքեր ինչ-որ դերակատարություն ունեն մեր կյանքում, այն մարդիկ չեն, որ ձեռք են բերել տասնյակ դիպլոմներ, կուտակել են հազարավոր դոլարներ կամ էլ արժանացել են մի շարք մրցանակների: Այդ մարդիկ նրանք են, ովքեր հոգ են տանում մեզ համար կամ պարզապես ուշադիր են եղել մեր նկատմամբ:

Այնպես որ՝ գնահատի՛ր նրանց ներկայությունը քո կյանքում և արժանավայել վերաբերմունք ցուցաբերիր նրանց նկատմամբ:

Աղբյուր՝ christianstories.co