«Կանուխ որոնողները կգտնեն ինձ». աստվածաշնչյան համարներ

«Ինձ կանուխ որոնողները կգտնեն ինձ». աստվածաշնչյան համարներ«Եթե դու կանուխ դեպի Աստված դառնաս և Ամենակարողին աղաչես, եթե դու մաքուր և ուղիղ լինես, նա այն ժամանակ անպատճառ կզարթնի քեզ համար և կապահովեցնի քո արդարության բնակարանը. թեպետև քո սկիզբը պստիկ լինի, քո վերջը շատ կմեծանա» (Հոբ 8.5-7):

«Աստված նրա մեջ է. նա չի շարժվի. Աստված օգնություն կանի նրան առավոտանց կանուխ» (Սաղմոս 46.5):

«Զարթնիր սաղմոսարան և քնար. ես կզարթնեմ կանուխ առավոտյան» (Սաղմոս 57.8):

«Բայց ես դեպի քեզ եմ աղաղակում, Տեր. և իմ աղոթքը կանուխ առավոտյան գալիս է քեզ մոտ» (Սաղմոս 88.13):

«Կանուխ գալիս եմ արշալույսին և աղաղակում. ես քո խոսքին հուսացի» (Սաղմոս 119.147):

«Ես ինձ սիրողներին կսիրեմ, և ինձ կանուխ որոնողները կգտնեն ինձ» (Առակաց 8.17):

«Գավազանը խնայողը ատում է իր որդուն, բայց նրան սիրողը կանուխ կխրատի նրան» (Առակաց 13.24):

«Լուսածագին առավոտյան շատ կանուխ վերկացավ (Հիսուսը)՝ դուրս եկավ գնաց մի անապատ տեղ, և այնտեղ աղոթք էր անում» (Մարկոս 1.35):

«Եվ ժողովուրդն առավոտյան կանուխ գնում էր տաճարը նրա մոտ նրանից լսելու» (Ղուկաս 21.38):