«Ты трус…Ты раб…Ты Армянин…». Ա. Պուշկինի հայտնի արտահայտությունը

ՊուշկինՇատերն են լսել Պուշկինի «Ты трус… Ты раб… Ты Армянин…» արտահայտությունը և կարծիքներ հնչեցրել, որ այն իր մեջ հայերին ծաղրելու միտք ունի. հաղորդում է Вера 24-ը:

Իրականում նման բան չկա և իսկությունն էլ սա է. «Տազիտ» պոեմում չեչեն հայրը հանդիմանում է իր որդեգրված որդուն  նրա համար, որ նա չի կողոպտել անպաշտպան վաճառականներին և ասում է.

««Դու ստրուկ ես», որովհետև հակառակ գնացիր հորդ խոսքին, «դու վախկոտ ես», որովհետև վախեցար այդ մարդկանց կողոպտել, «դու հայ ես», որովհետև ցուցաբերեցիր մեծահոգություն և չսպանեցիր եղբորդ սպանողներին»:

Հավելենք, որ այս պոեմի սևագրերում Պուշկինը «հայ» բառի փոխարեն՝ որպես հոմանիշ, օգտագործել է «քրիստոնյա» բառը: