Առանց Աստծո չկա երջանկություն. Եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

Առանց Աստծո չկա երջանկություն. Եպիսկոպոս Ռուբիկ ԹումանյանԵթե երջանիկ լինելու համար մեզ Աստված բավարար չէ, ապա ոչինչ և ոչ մեկը չի կարող մեզ երջանկացնել:

Երջանկության մեծագույն թշնամին երջանկության մասին մարմնավոր պատկերացումն է:

Լինել երջանիկ և, միևնույն ժամանակ, փնտրել երջանկությունը… սա մի մեծ հեգնանք է:

Շատերս, իրականում, երջանիկ ենք, սակայն չենք գիտակցում մեր երջանկությունը, և այն փնտրում ենք տարբեր վայրերում, որտեղ այն չկա:

Իրական քրիստոնյաները երջանիկ են Աստծով և բավարարված են Նրանով: Առանց Աստծո չկա երջանկություն:

Երջանկությունը միայն Աստծո մեջ է, Աստծո հետ և Աստծո համար: