«Կարող եմ միայն պատկերացնել» ֆիլմը դարձել է տարվա գլխավոր քրիստոնեական ֆիլմը

«Կարող եմ միայն պատկերացնել» ֆիլմը դարձել է տարվա գլխավոր քրիստոնեական ֆիլմըԻրական փաստերի վրա հիմնված «Կարող եմ միայն պատկերացնել» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է մարտին, հանգստյան օրերին գերազանցել է բոլոր սպասումները՝ հավաքելով 17 միլիոն ամերիկյան դոլար: Ֆիլմը այցելուներով երրորդ տեղն է զբաղեցրել հոլիվուդյան երկու ֆիլմից հետո. գրում է gcshelp.org-ը:

Քրիստոնեական երաժշտության կատարող Բարտ Միլարդի ընտանեկան դրաման արդեն ցույց են տվել ԱՄՆ-ի 1629 կինոթատրոններում: Հիմնականում հանդիսատեսները եղել 35-ից բարձր տարիքի մարդիկ, հատկապես՝ կանայք: Ֆիլմի հիմքում «MercyMe» քրիստոնեական խմբի գլխավոր վոկալիստ Բարտ Միլարդի կյանքի պատմությունն է:

«Մենք զգում էինք, որ ֆիլմի ոգեշնչող պատմությունը՝ հույսի և ներման մասին, արձագանք կգտնի մարդկանց սրտերում»,- պատմում է Հովարդ Քոենը:

«Կարող եմ միայն պատկերացնել» ֆիլմը 2018թ-ի ամենագլխավոր քրիստոնեական կինոնկարն է դարձել:

«MercyMe» քրիստոնեական խմբի նույնանուն երգը, որը գրվել է մոտավորապես 10 տարի առաջ, դարձել է ֆիլմի սաունդթրեքը:

Գրեթե 8 տարի առաջ է Միլարդը ստացել իր կյանքի մասին պատմող ֆիլմ նկարահանելու գաղափարը, երբ կիսվել է համերգի ժամանակ իր պատմությամբ. «Սա ամենապատահական, սյուրեալիստական բանն է, որ երբևէ կատարվել է»,- վերջերս ասել է Միլարդը Christian Post-ի հետ իր հարցազրույցում՝ այն բանի վերաբերյալ, որ իր կյանքի պատմությունն է հայտնվել ֆիլմի հիմքում: Նրա պատմությունը մեկ ուղերձ է պատկերում՝ «Աստծո սերը այնքա՜ն մոտ է մարդկանց»:

Ֆիլմի ռեժիսոր Էնդրյու Էրվինը նշում է. «Աստծո ձեռքը այս երգի վրա և այս պատմության վրա էր հենց սկզբից: Մենք ուրախ ենք տեսնել, որ ներման և փրկագնման մասին այս պատմությունը հպվել է այսքան մեծաթիվ մարդկանց սրտերին»:

 

Հ.Գ. Հուսանք՝ մոտ ապագայում ֆիլմն ամբողջությամբ թարգմանված (ռուսերեն) կկարողանանք ներկայացնել նաև հայ օգտատերերին: