Որդիս 5-րդ հարկից վայր էր ընկել

Ես շնորհակալ եմ Աստծուց այն մեծ գթասրտության համար, որ Նա դրսևորեց իմ և որդուս հանդեպ:

Որդիս խաղալով շինհրապարակում՝ 5-րդ հարկից վայր էր ընկել ու ստացել ողնաշարի վնասվածք:

Բժիշկներն ասում էին, որ առանց գիպսե կորսետի ու երկարատև բարձրակարգ բուժման՝ նա չի ապրի:

Ես հուսահատված էի: Չունեի անհրաժեշտ գումար, որպեսզի կարողանայի օգնել իմ երեխային:

Բայց գիտեի Մեկին, Ով կարող էր օգնել միշտ և ելք գտնել ցանկացած իրավիճակից: Աստվածաշնչում գրված է. «Խնդրեցեք, և կտրվի ձեզ» (Մաթևոս 7.7):

Ես սկսեցի աղոթել ու խնդրել Աստծուն իմ որդու բժշկության համար: Ես հավատում էի, որ Աստված ինձ կլսեր ու կպատասխաներ: Աստծո ողորմությունը անսահման է…

Եվ հրաշքը չուշացավ. որդիս վեր կացավ մահճակալից ու սկսեց քայլել: Բժիշկները զարմացել էին, չէին կարողանում հավատալ իրենց տեսածին: Հետո ասում էին, թե քայլելը երևի ահավոր ցավ է պատճառում նրան ու այդ պատրվակով մեկ ամիս ևս պահեցին հիվանդանոցում:

Վերջապես, տեսնելով, որ ոչ մի ցավ էլ չկա, ես իմ պատասխանատվությամբ երեխայիս տուն տարա: Արդեն բավականին ժամանակ է անցել: Նա լիովին առողջ է, ապրում է սովորական կյանքով: Եվ ես շնորհակալ եմ Աստծուն Իր մեծագույն սիրո համար, որ Նա դրսևորեց իմ ընտանիքի հանդեպ: Հավերժ փառք Նրան:

Տաիսյա