«Տերը օծել է ինձ». աստվածաշնչյան համարներ

«Եվ դուք օծություն ունեք այն սուրբիցը և ամեն բան գիտեք» (Ա Հովհաննես 2.20):

«Եվ այն օծությունը, որ դուք նրանից ընդունեցիք, բնակվում է ձեզանում. և դուք պետք չունիք, որ մեկը սովորեցնի ձեզ, այլ ինչպես այն օծությունը սովորեցնում է ձեզ ամեն բանի համար, ճշմարիտ էլ է և սուտ չէ. և ինչպես նա սովորեցրեց ձեզ, կացեք նրանում» (Ա Հովհաննես 2.27):

«Տեր Եհովայի հոգին ինձ վրա է, ըստ որում՝ Տերը օծել է ինձ. Նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու և կապյալներին՝ արձակում» (Եսայի 61.1):

«Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես յուղով. իմ բաժակը խիստ լիքն է» (Սաղմոս 23.5):

«Եվ ես քեզ լվացի ջրով, և արյունդ ողողեցի քո վրայից, և քեզ յուղով օծեցի» (Եզեկիել 16.9):