Կեղտոտ բաժակով մաքուր ջուրը…

Անմաքուրս սրտով մաքուր աղոթքՄի մարդ միշտ եկեղեցի էր հաճախում, մասնակցում էր եկեղեցական բոլոր ծիսակատարություններին, ծոմ էր պահում, սակայն մի թերություն ուներ, եկեղեցուց դուրս՝ մարդկանց հետ խոսելիս, մշտապես հայհոյում էր կամ անիծում:

Մի օր էլ երազին Քրիստոս է երևում և մի կեղտոտ բաժակով մաքուր ջուր է տալիս, որ խմի: Մարդը զզվում է այդ կեղտոտ բաժակից, որովհետև մի մաքուր տեղ չկար, որպեսզի կարողանար խմել:

Ուստի հարցնում է Քրիստոսին.

– Տե՛ր, ինչո՞ւ ես կեղտոտ բաժակով տալիս, մի՞թե հնարավոր չի մաքուր բաժակով տալ:

Քրիստոս պատասխանում է.

– Դա նույնն է, որ դու ամեն օր ջերմեռանդորեն աղոթում ես, բայց եկեղեցուց դուրս հայհոյում ես և մաքուր չես պահում շուրթերդ: Ինչպես դու այդ բաժակով չես կարողանում խմել ջուրը, այնպես էլ Ես չեմ կարող լսել և ընդունել քո այդ անմաքուր բերանով հնչած աղոթքները:

Անհայտ հեղինակ