Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը

Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրըՄայիս ամիսը թերևս մեզ՝ հայերիս համար «ամենահաղթանակած» ամիսն է:

Հայ ժողովրդի մայիսյան հաղթական տոներն ամբողջացնում է մայիսի 28-ը՝ Առաջին Հանրապետության օրը:

Այս օրն էր, որ կենաց ու մահի պայքարի արդյունքում, Մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից ու Ղարաքիլիսայից հետո՝ 1918 թ-ի մայիսի 28-ին, ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Թեև առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ և գոյատևեց մինչ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը՝ Հայաստանի խորհրդայնացումը, այնուամենայնիվ, այն մի լուսավոր էջ է Հայ ժողովրդի պատմության մեջ, որ ցույց տվեց Հայի մարտական ոգին, չհանձնվելու, մինչև վերջ գնալու և իր երկրի ու ժողովրդի համար պայքարելու պատրաստակամությունը:

Շնորհավորում ենք մեր հայրենակիցներին այս գեղեցիկ և կարևոր օրվա կապակցությամբ և մաղթում նորանոր հաղթանակներ:

Հ.Գ. Քրիստոնյա ազգում հաղթանակները պետք է ոչ միայն նյութական ու տեսանելի լինեն, այլ նաև բարոյական, այն է՝ հաղթանակ մեղքի նկատմամբ, վատ սովորությունների ու արատավոր երևույթների նկատմամբ:

Այնպես որ, սիրելի հա՛յ քրիստոնյա, մաղթում ենք քեզ հաղթանակներ նաև հոգևոր դաշտում, և մեր ցանկությունն ու փափագն է՝ տեսնել պետություն, որտեղ քրիստոնեական սկզբունքներն ու չափանիշները դրված կլինեն ամենաբարձր ու վեհ տեղում, որտեղ մարդիկ դեմ կլինեն հակաքրիստոնեական ցանկացած դրսևորման ու երևույթի, և ոչ միայն անունով, այլև կյանքով կլինենք Քրիստոսինը:

CrossNews.am