Երեք քայլ, որ կօգնի քեզ ավելի մոտ լինել Քրիստոսին

Երեք քայլ, որ կօգնի քեզ ավելի մոտ լինել Քրիստոսին1. Ցանիր արդարություն

«Սերմեցեք ձեզ համար արդարությունով, հնձեցեք ողորմության համեմատ,  խամահատ մշակեցեք ձեզ համար, ըստ որում՝ ժամանակ է Տիրոջը որոնելու, մինչև որ ինքը գա և արդարություն տեղա ձեզ վրա» (Ովսէէ 10:12):

Մշակված հողն այն է, որ պատրաստ է, բայց դեռ սերմ չկա նրանում: Սերմը, որ ցանվում է մշակված հողում, մեր մեղքերի խոստովանությունն է: Միայն այդ սերմերն են, որ կարող են բարի պտուղ տալ: Եվ դրա միակ ճանապարհն Աստծուն փնտրելն է, փնտրելն արքաների Արքային և թույլ տալ, որ արդարության անձրևները թափվեն մեզ վրա՝ ջրելով այդ սերմերը Աստծո խոսքով:

 2. Պարտավորեցրեք ձեր անձը Քրիստոսի առաջ

Եթե մենք ցանկանում ենք լինել լիովին հավատարիմ Քրիստոսին, դա նշանակում է, որ մեր անձերը բերում ենք Քրիստոսի ոտքերի առջև:

Հռութը պառկեց Բոոսի ոտքեր մոտ և դա անելով՝ նա գտավ ամենաապահով վայրը իր համար, կամ անբարո կինն օծեց Քրիստոսի ոտքերը և սրբեց իր մազերով, դրանով նա օրհնություն ունեցավ: Այդպես պետք է մենք էլ լինենք Քրիստոսի ոտքերի մոտ:

Մենք երբեք չենք կարող մտերիմ հարաբերություններ ունենալ Քրիստոսի հետ, մինչև մեր կյանքն ամբողջովին չվստահենք Աստծուն:

Եղիր ներողամիտ, ցույց տուր մարդկանց կյանքի ճիշտ ուղղությունը և հետո բաց ձեռքերով ընդունիր նրանց այնպես, ինչպես Քրիստոս ներեց ու ընդունեց քեզ:

 3. Երկրպագիր Քրիստոսին

Եթե մենք փորձում ենք ավելի մոտ լինել Քրիստոսին, մենք պետք է ավելի արագ ու ուրախ լինենք նրան երկրպագելու մեջ: Սա նշանակում է, որ մենք շնորհակալություն ենք հայտնում նրան, որ կանչել է մեզ խավարից դեպի լույս, որ մահացել է մեզ համար և փրկել է մեզ:

«Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա  ձեզ» (Հակոբոս 4:8):

Ջեք Վելման