Մարդու աստվածապաշտությունը. Եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

Մարդու աստվածապաշտությունը. Եպիսկոպոս Ռուբիկ ԹումանյանՏեր Հիսուսի օրերում քահանաները այնքա՜ն էին զբաղված «Աստծուն ծառայելով», որ ժողովրդին ծառայելու ժամանակ չունեին: Իսկ մերօրյա ծառայողներն ունե՞ն արդյոք ժողովրդին ծառայելու ժամանակ…

Մարդու աստվածապաշտությունը ամեն օր և գրեթե ամեն ժամ ենթարկվում է փորձության:

Մեր խոսքը, մեր հարաբերությունները, որոշումներն ու գործերը կա՛մ խոսում են Աստծո հետ ունեցած մեր Ուխտին հավատարմության մասին, կա՛մ վկայում են մեր ապստամբ ու անհավատարիմ բնույթի մասին:

Եթե մենք փափագում ենք, որ արդարություն և համերաշխություն հաստատվեն մեր երկրում, ապա պետք է գիտակցենք, որ դրանք նախ պետք է հաստատվեն եկեղեցում: