Հեթանոս թագավորն ու քրիստոնյան

Օրվա խոսքՄի հեթանոս թագավոր ասում է Քրիստոսի հետևորդներից մեկին.

– Եթե դու չհրաժարվես Քրիստոսից, ես քեզ կվտարեմ իմ թագավորությունից:

– Ձերդ մեծություն, բայց դուք չեք կարող իմ սրտից հանել Քրիստոսին, Ով խոստացել է երբեք չթողնել ինձ,- խոնարհաբար պատասխանում է նա:

– Կբռնագրավեմ քո ողջ ունեցվածքը,- շարունակում է թագավորը:

– Իմ ողջ ունեցվածքը երկնքում է, դուք չեք կարող վնասել այն:

– Հենց հիմա կհրամայեմ, որ քեզ կյանքից զրկեն,- բարկանում է թագավորը:

– Քառասուն տարի առաջ ես մեռա, և հիմա իմ կյանքը պահված է Քրիստոսի մեջ, այդ պատճառով դուք ոչինչ չեք կարող անել իմ կյանքի հետ,- շողացող դեմքով պատասխանում է Քրիստոսի աշակերտը: