Սերը նվիրում է. Կյանքի դասեր, որ կարող ենք սովորել ամուսնությունից

Սերը նվիրում է. Կյանքի դասեր, որ կարող ենք սովորել ամուսնությունիցՏղան ու աղջիկը հանդիպում են, սիրահարվում, հետո ամուսնանում, երեխաներ ունենում և ապրում են ուրախ ու երջանիկ. վերջ:

Արդյոք սա քո պատմությո՞ւնն է: Կամ երբևէ եղե՞լ է ինչ-որ մեկի պատմությունը: Ես կասկածում եմ դրան, կամ եթե կան, ուրեմն մենք խոսում ենք հոլիվուդյան ֆիլմերի, ռոմանտիկ նովելների և հեքիաթների մասին: Գուցե:

Բայց Աստված ամուսնությունը չի ստեղծել՝ որպես գլխավորապես երջանկության հասնելու միջոց: Փոխարենը, Աստված օգտագործում է ամուսնությունը՝ փոխելու մեզ: Այսպիսով՝ ամուսնությունից հետո գալիս է վերափոխումը:

Ամուսնությունը բանտ չէ, չնայած ոմանց համար գուցե հենց այդպես է: Կան երջանիկ ամուսնություններ և՝ ոչ այնքան երջանիկ: Անգամ ամուսնության անհաջող ավարտը կոչ է վերափոխման, եթե չեք ցանկանում նորից նույն սարի շուրջը պտույտներ գործել:

Ամուսինս ու ես՝ երկուսս էլ հասուն քրիստոնյաներ էինք, երբ ամուսնացանք: Յուրաքանչյուրս անցել էր հոգևոր վերափոխման ընթացք կյանքում, ինչը թույլ էր տվել մեզ ունենալ երջանիկ ամուսնություն: Բայց մինչ այժմ ամուսնությունը փոխում է երկուսիս էլ՝ որոշակի խորունկ և կարևոր հարցերում: Որոշները այդ փոփոխություններից մեր սիրո արդյունքը եղան, իսկ մյուսներն էլ եկան տարաձայնությունների ու վեճերի շնորհիվ:

Աստված օգտագործում է ամուսնությունը՝ հրավիրելու մեզ վերափոխման ավելի խորը մակարդակի վրա:

Դասեր, որոնք ամուսնությունը սովորեցնում է մեզ

Ամուսնությունը կարող է նման լինել լողավազանի մեջ թռչելուն՝ առանց վստահություն ունենալու, որ կարող կլինես լողալ: Այս դասերը դու կարող ես իմանալ, բայց ամուսնությունից դուրս շատ հեշտ է հերքել դրանց կիրառումը: Ամուսնությունը թույլ է տալիս իմանալ և կիրառել որոշ կարևոր բաներ. ահա դրանք:

Անձնազոհություն. Ամուսնությունը չի գործի, մինչև դու քայլ չանես՝ դեպի դիմացինիդ կարիքները բավարարելուն: Քո խոսքերն ու գործողությունները ազդում են ուրիշների վրա, այդ թվում՝ քո կողակցի:

Մտերմությունը խոցելի է. ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր մտերմությունը կատարվում է միայն՝ ի պատասխան քո շուրջը կառուցած «պարիսպները» վերացնելուն: Դու չես կարող ստիպողաբար բերել մտերմություն, դու կարող ես հրավիրել՝ քո գործերով:

Հաղորդակցությունը աշխատանք է պահանջում. Նորմալ հաղորդակցության համար անհրաժեշտ է սովորել նախ լսել, իսկ հետո՝ հաղորդակցվել ու արտահայտվել այնպես, որ դիմացինդ կարող լինի ճիշտ ըմբռնել և ընդունել քո ասելիքը: Նաև պետք է սովորել և ընդունել, որ միշտ չէ, երբ դու ես ճիշտ լինելու:

Դու բավական չես. Երկու մարդ, ովքեր ներսում կոտրված են, չեն կարող միմյանց շինություն տալ: Միայն Աստծո շնորհն է բավականաչափ  զորավոր՝ ձեզ միասնական պահելու:

Դու բավական ես. Աստծո շնորհով դու ունես ամեն անհրաժեշտ բան, որ երբևէ մտածել ես, թե կարող ես ունենալ: Դու սիրված ես, և չկա դիմակների անհրաժեշտություն:

Դու պետք է փոխվես. Քո ամուսնությունը երկար չի տևի, եթե հոժար չլինես փոփոխության ընթացքով անցնելու: Այն, թե ով ես դու, երբ ամուսնանում ես, պետք է փոխվի՝ քո ամուսնությունը հաջողված դարձնելու համար:

Սերը նվիրում է. Զգացմունքները գալիս են ու գնում: Դրանք իրական են, բայց հաստատուն հիմք չեն սիրո համար: Միայն ուխտի մակարդակի նվիրումը, նույն տեսակ սերը, որ Աստված ունի ձեր հանդեպ, բավականին զորավոր են՝ ամուր պահելու ձեր ամուսնությունը կյանքի տարբեր փուլերում:

Փնտրեք Աստծո տեսիլքը ձեր ամուսնության համար և այն, թե ինչ է Նա ուզում անել ձեր սրտում՝ որպես արդյունք վերափոխման ընթացքի: Դուք կարող եք սովորել, թե ինչ է նշանակում սիրել և ներել, և ընդունել այն անկատար սերն ու ներումը, որ առաջարկում են ձեզ:

Քերոլ Փիթեր-Թենքսլի