Փորձելով մորը հեռացնել քրիստոնեությունից՝ դուստրն ինքն է դառնում քրիստոնյա

Փորձելով մորը հեռացնել քրիստոնեությունից՝ դուստրն ինքն է դառնում քրիստոնյաՄերձավոր Արևելքից 16-ամյա մի աղջիկ, երբ իմանում է, որ իր մայրը քրիստոնյա է դարձել, փորձում է ուրանալ մորը, բայց քրիստոնեական մի ավետարանչական տեսանյութ դիտելուց հետո մտափոխվում է և որոշում է ինքն էլ հետևի Քրիստոսին:

Պատմությունը հրապարակել է «Christian Aid Mission» կազմակերպությունը, որն օգնում է վտանգավոր վայրերում աշխատող ծառայություններին ողջ աշխարհով մեկ:

Սկզբում մեր հերոսուհին՝ Այան, իմանալով մոր քրիստոնյա դառնալու մասին` վախենում է, որ իրենք, ապրելով Մերձավոր Արևելքում, կարող են հալածվել այդ հավատքի համար:

Դպրոցական աղջիկը սկզբում ցանկանում է ուրանալ մորը և այդ նպատակով որոշում է իրազեկված լինել ողջ անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ իր իրավունքների պաշտպանության համար: Այդպես սկսում է նայել տեսաուղերձներ, որոնք պատմում են Հիսուս Քրիստոսի մասին:

«Նա փորձում է ուսումնասիրել մեր մտածողությունը՝ համոզելու մորը թողնել քրիստոնեությունը: Սկսում է դիտել քրիստոնեական քարոզներ, իսկ հետո ինքն է որոշում կայացնում հետևել Հիսուսին: Մոր հետ գալիս է մեզ մոտ՝ ցանկանալով մկրտվել»,- պատմում է տեղացի միսիոներներից մեկը:

Այն, ինչ կատարվում է հետագա մեկ տարվա ընթացքում, անհավանական է. Այան մկրտվում է և դառնում քրիստոնյա, իսկ նրա մայրը աստիճանաբար սկսում է հեռանալ քրիստոնեական հավատքից:

Այան շարունակում է աղոթել մոր համար և խոսում նրա հետ Ավետարանի մասին:

«Այո՛, այս աղջիկը, ով սկզբում փորձում էր մորը հեռացնել քրիստոնեական հավատքից, այս անգամ ինքն է պայքարում նրա համար ու հետ բերում մեզ մոտ՝ խնդրելով մկրտվել: Աստված կարող է ավելին անել, քան մենք մտածում ենք ու սպասում,- վկայում է տեղի հովիվը»:

Մերձավոր Արևելքում ապրող քրիստոնյաները իրենց հավատքի համար բախվում են դաժան բռնությունների՝ համայնքների և պետական իշխանությունների կողմից: Հովիվները, կիսվելով Ավետարանով ուրիշների հետ, կառավարության կողմից հաճախ բախվում են ամենախիստ պատիժների: