Մայիսի 27-ը` Ավետարանչության Համաշխարհային օր

Մայիսի 27-ը նշանակվել է Ավետարանչության Համաշխարհային օր (Global Outreach Day). օր, երբ միլիոնավոր քրիստոնյաները ողջ աշխարհով մեկ կքարոզեն Ավետարանը. տեղեկացնում է gschelp.org-ը:

Կազմակերպիչները հորդորում են աշխարհի տարբեր երկրների քրիստոնյաներին՝ այդ օրը պատմելու Քրիստոսի մասին առնվազն մեկ մարդու: Նրանց կարծիքով, դա որոշակի ազդակ կլինի, որը կօգնի Բարի Լուրին հասնելու մինչև աշխարհի ծայրերը:

«Այդ օրը Աստված գործի է դնում ամեն հավատացյալի: Խոսքը որոշակի եկեղեցու, հարանվանության կամ անձնավորության մասին չէ: Խոսքը Հիսուսի մասին է: Վեց տարիների ընթացքում ես լսել եմ բազում պատմություններ՝ հրաշքների, բժշկության և ազատագրումների ցնցող վկայությունների մասին: Մեր նպատակը 2020թ-ին մոտ ավետարանչության համար մոտավորապես 100 մլն. մարդկանց ներգրավվելն է այս նախագծում»,- БОГ.NEWS-ին պատմում է Ավետարանչության Համաշխարհային օրվա նախաձեռնող Վերներ Նախտիգալը:

Ավետարանչության Համաշխարհային օրվա հասկացությունը կայանում է քրիստոնեական ցանցի կառուցումը ողջ աշխարհով մեկ, որպեսզի այդ օրը Ավետարանը քարոզվի ավելի քան 200 պետություններում: Նախաձեռնության անցկացման ողջ տարիների ընթացքում դրան միացել է ավելի քան  15 լն. մարդ:

«Մենք, որպես քրիստոնյաներ, պետք է ավետարանենք ամեն օր, բայց երբեմն վախը կամ ունայն բաները շեղում են մեր կենտրոնացումը Քրիստոսի հանձնարարականը կատարելուց: Այդ պատճառով մենք հույս ունենք, որ այդ մեկ օրը կծառայի որպես ազդակ՝ յուրաքանչյուր քրիստոնյայի անձնական ավետարանչության զարգացման համար»,- նշում է ավետարանչության շարժման նախաձեռնողը:

Ինչպես նա նշում է, Ավետարանչության Համաշխարհային օրվա անցկացման մասին հայտնությունն ինքը ստացել է Պակիստանում իր ավետարանչական արշավի ժամանակ:

«Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունովը. նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի՝ պահեն. և ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհքի վերջը։ Ամեն» (Մաթ. 28.19,20):