Հա՜յր, իմ բոլոր խնդրանքներին պատասխանիր Քո հավիտենական Խոսքով՝ Հիսուսով

Հա՜յր, իմ բոլոր խնդրանքներին պատասխանիր Քո հավիտենական Խոսքով՝ ՀիսուսովՈ՜վ Հայր, տո՛ւր ինձ ամենագեղեցիկ, ամենամեծ, ամենաթանկարժեք պարգևը, որ ունես՝ Հիսուսին։ Երբ հիվանդ եմ, տո՛ւր ինձ Հիսուսին, որովհետև Նա Առողջությունն է։ Երբ ինձ տխուր եմ զգում, տո՛ւր ինձ Հիսուսին, որովհետև Նա Ուրախությունն է։

Երբ ինձ տկար եմ զգում, տո՛ւր ինձ Հիսուսին, որովհետև Նա Ուժն է։ Երբ ինձ միայնակ եմ զգում, տո՛ւր ինձ Հիսուսին, որովհետև Նա Ընկերն է։

Երբ ինձ շղթայված եմ զգում, տո՛ւր ինձ Հիսուսին, որովհետև Նա Ազատությունն է։ Երբ ինձ մեղավոր եմ զգում, տո՛ւր ինձ Հիսուսին, որովհետև Նա Փրկիչն է։

Երբ սիրո կարիքն ունեմ, տո՛ւր ինձ Հիսուսին, որովհետև Նա Սերն է։ Երբ հացի կարիքն ունեմ, տո՛ւր ինձ Հիսուսին, որովհետև Նա Կյանքի Հացն է։ Երբ փողի կարիքն ունեմ, տո՛ւր ինձ Հիսուսին, որովհետև Նա Անսպառ Հարստությունն է։ Ո՜վ Հայր, իմ բոլոր խնդրանքներին միայն մի խոսքով պատասխանիր, Քո հավիտենական Խոսքով՝ Հիսուսով։ Ամեն։

Սերաֆինո Ֆալվո