«Ֆլիկա» մաս 1-ին (ֆիլմ)

«Ֆլիկա» մաս 1-ին (ֆիլմ)Ֆիլմը պատմում է մի երիտասարդ աղջկա և վայրի ձիու ընկերության մասին, որին սանձահարել հաջողվում է միայն աղջկան։

Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ 16 ամյա Քեյթին, իր ընտանիքի հետ ապրում է ֆերմայում։

Եվ մի օր հարազատ վայրերով զբոսանքի ընթացքում նա գտնում է մի վայրի ձի, որին մեծ դժվարությամբ բերում է ֆերմա և անվանում նրան «Ֆլիկա»։

Շուտով Քեյթին ու Ֆլիկան դառնում են լավագույն ընկերներ, ովքեր միասին հաղթահարում են բազում դժվարություններ։

Ռեժիսոր՝ Մայքլ Մայեր։

Դերերում՝ Թիմ ՄաքԳրոու, Մարիյա Բելլո, Էլիսոն Լոման, Րայան Քվանթեն, Դենիել Փինո, Դալլա Րոբերթս։