Աշխարհի խոշորագույն «Յոիյդո» եկեղեցին տոնեց իր 60-ամյակը

Աշխարհի խոշորագույն «Յոիյդո» եկեղեցին տոնեց իր 60-ամյակըԱշխարհում խոշորագույն «Յոիյդո» (Աստծո ժողովք) եկեղեցին, որի հովիվը դոկտոր Դեյվիդ Յոնգի Չոն է, տոնեց իր 60-ամյակը:

Տոնակատարությունն անցկացվել է Սեուլում՝ «Church Growth International» ամենամյա համաժողովի շրջանակներում` մայիսի 15-19-ը. տեղեկացնում է БОГ.NEWS-ը:

Միջոցառմանը հավաքվել էին հազարավոր հովիվներ տարբեր երկրներից:

Աշխարհի խոշորագույն «Յոիյդո» եկեղեցին տոնեց իր 60-ամյակըՊատվիրակների շրջանում ներկա էին ռուսալեզու եկեղեցիների ներկայացուցիչներ նույնպես՝ «Նոր սերունդ» Ուկրաինական քրիստոնեական եկեղեցու ավագ եպիսկոպոս Անդրեյ Տիշչենկոն, ՌԱՀՔՄ ավագ եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկին, ԱՀՔ Ռուսաստանյան եկեղեցու ավագ եպիսկոպոսի օգնական Իվան Բորիչևվսկին և այլք:

Աշխարհի խոշորագույն «Յոիյդո» եկեղեցին տոնեց իր 60-ամյակը«CGI» համաժողովի նախաձեռնողները համոզված են, որ «եկեղեցու աճը կատարվում է Սուրբ Հոգու շարժի միջոցով»:

Համաժողովի ծրագրում անց են կացվել ընդհանուր ծառայություններ, հովվական ընթրիք, հանդիպումներ Յոնգի Չոյի հետ և այլն:

Ավանդույթի համաձայն՝ համաժողովն ավարտվել է մարզադաշտում անցկացվող աղոթքով, որտեղ հավաքվել էին տասնյակ հազարավոր քրիստոնյաներ: