Անտեսված ժառանգություն

Շատ տարիներ առաջ մահանում է մի հարուստ անգլիացի: Երբ նրա աղջիկը կարդում է նրա թողած կտակը, սկսում է լաց լինել, որովհետև հայրը նրան ժառանգել էր Աստվածաշունչը և նրա ամբողջ պարունակությունը: Հիասթափված աղջիկն անտարբերությամբ գիրքը դրել էր հին իրերի դարակում, քանի որ սպասում էր, որ ինչ որ նյութական բան է ստանալու հորից: Տարիներ անց աղջկա կյանքն այդքան էլ բարեկեցիկ չի դասավորվում: Շատ խնդիրների և հոգսերի մեջ նա մի օր հիշում է հոր կտակի մասին: Մտածելով, որ որևէ մխիթարություն կգտնի Աստվածաշնչի մեջ՝ նա որոշեցշշում է հանել գիրքը հին իրերի դարակից: Զարմանքը մեծ է լինում, երբ մի քանի թերթ կարդալուց հետո էջերի արաքնում գտնում է բանկային կտրոն՝ բավականին մեծ գումարով: Նա դժվարությամբ է հավատու իր տեսածին: Այդքան տարի ապրել էր աղքատության մեջ, երբ տանը թաքցրած հարստություն ուներ: Այդ ժամանակ նա հիշում է, որ հարը նրան կտակել էր Աստվածաշունչ իր ող պարունակությամբ: Նույնպես էլ մեր երկնային հայրն է: Իր Սուրբ Գրքի էջերում յուրաքանչյուրս համար նա ունի թաքցրած հարստություն: Պարզապես մենք հաճախակի վարվում ենք աղջկա նամն և այն դնում ենք հին իրերի դարակում: Փնտրե՛ք ձեր Աստվածաշնչերում ՏիրոջԱՑ ժառանգությունը:Շատ տարիներ առաջ մահանում է մի հարուստ անգլիացի:

Երբ դուստրը կարդում է հոր թողած կտակը, սկսում է լաց լինել, որովհետև հայրը նրան կտակել էր միայն «Աստվածաշունչն իր ողջ պարունակությամբ»:

Հիասթափված աղջիկն անտարբերությամբ գիրքը դնում է հին իրերի դարակում. նա ակնկալում էր նյութական կարողություն:

Տարիներ անց աղջկա կյանքն այդքան էլ բարեկեցիկ չի դասավորվում: Շատ խնդիրների և հոգսերի մեջ նա մի օր հիշում է հոր կտակի մասին: Մտածելով, որ որևէ մխիթարություն կգտնի Աստվածաշնչում՝ նա որոշում է հանել գիրքը  հին իրերի դարակից:

Զարմանքը մեծ է լինում, երբ մի քանի թերթ կարդալուց հետո էջերի արանքում գտնում է բանկային կտրոն՝ բավականին մեծ գումարով: Նա դժվարությամբ է հավատում  իր տեսածին: Այդքան տարի ապրել էր աղքատության մեջ, մինչդեռ տանը թաքցրած հարստություն ուներ:

Այդ ժամանակ նա հիշում է, որ հայրն իրեն կտակել էր «Աստվածաշունչն իր ողջ պարունակությամբ»:

Նույնպես էլ  մեր Երկնային Հայրն է: Իր Սուրբ Գրքի էջերում յուրաքանչյուրիս համար Նա ունի թաքցրած հարստություն: Պարզապես մենք  հաճախակի վարվում ենք աղջկա նման և այն դնում ենք հին իրերի դարակում:

Փնտրե՛ք ձեր Աստվածաշնչերում Տիրոջ ժառանգությունը: Մի՛ ապրեք չքավորի կյանք, երբ տանն ունեք մեծ ժառանգություն: