Եթե անգամ դրա համար ձեզ անհրաժեշտ է ավելի վաղ արթնանալ. Ռիկ Ռեններ

Եթե անգամ դրա համար ձեզ անհրաժեշտ է ավելի վաղ արթնանալ. Ռիկ ՌեններԸնկերնե՛ր, Աստված սկսել է ակտիվորեն գործել ձեր կյանքում դեռ մինչ աշխարհի արարումը: Նա համբերատարորեն և հոգատարությամբ հետևել է ձեր արարմանը, ձևավորել ձեզ ձեր մոր որովայնում, ապա լույս աշխարհ բերել և կանխորոշել ձեզ՝ անելու առաջին քայլը դեպի Իր ասվածային ծրագիրը ձեր կյանքի համար:

Ես խրախուսում եմ ձեզ այսօր մխրճվել Աստծո Խոսքի մեջ և փնտրել Սուրբ Հոգու առաջնորդությունը: Ականջ դրեք Նրան և ամուր կանգնեք Նրա Խոսքի վրա, ընկերնե՛ր:

«Եվ հիմա, որդյակներ, կացեք նրանում. որ երբ որ նա կհայտնվի, համարձակություն ունենանք, և չամաչենք նրանից նրա գալուստի ժամանակումը» (Ա Հովհաննես 2.28):

Ձեզ չի հերիքում համարձակությո՞ւնը: Այն գալիս է Աստծո ներկայության մեջ լինելուց:

Ընկերնե՛ր, ցանկանում եմ ոգեշնչել ձեզ այսօր՝ ավելի շատ ժամանակ անցկացնել Սուրբ Հոգու հետ շփման մեջ: Եթե անգամ դրա համար ձեզ անհրաժեշտ է ավելի վաղ արթնանալ, հավատացեք, ուրախությունն ու ուժը Տիրոջից կլրացնեն քնի պակասը: Ես հայտնաբերել եմ, երբ ես իմ առավոտը անցկացնում եմ Աստծո հետ շփմամբ, Նա լցնում է ինձ ուժով՝ հաղթելու իմ մարմինը ամբողջ օրվա ընթացքում: