Որ օրհնությունը ժառանգեք… աստվածաշնչյան համարներ

Որ օրհնությունը ժառանգեք… աստվածաշնչյան համարներ«Եհովան օրհնությունը կուղարկի քեզ քո շտեմարաններումը և քո ամեն ձեռնարկելու բաներումը. և քեզ կօրհնի քո Եհովա Աստծո քեզ տված երկրումը» (Բ Օրինաց 28.8)։

«Ցերեկը Տերը պատվիրում է իր ողորմությունը, և գիշերը օրհնությունը ինձ հետ կլինի. աղոթքս դեպի կենաց Աստվածն է» (Սաղմոս 42.8):

«Որովհետև ջուր պիտի թափեմ ծարավի վրա, և հեղեղներ՝ չորության վրա, ես պիտի թափեմ իմ հոգին քո սերունդի վրա, և իմ օրհնությունը՝ քո զավակների վրա» (Եսայի 44.3):

«Չարի փոխարեն չար չհատուցանեք, կամ բամբասանքի փոխարեն բամբասանք. այլ ընդհակառակն օրհնեցեք, գիտենալով, որ իսկ սրա մեջ կանչվեցիք, որ օրհնությունը ժառանգեք» (Ա Պետրոս 3.9):

«Եվ ամենակարող Աստվածը օրհնի քեզ, և քեզ աճեցնի և քեզ շատացնի, և դու ժողովուրդների ժողով լինես» (Ծննդոց 28.3):

«Եհովան օրհնի քեզ, և պահի քեզ» (Թվոց 6.24):

«Եհովան անպատճառ քեզ պիտի օրհնի այն երկրումը, որ քո Եհովա Աստվածը քեզ ժառանգություն կտա, որ նրան տիրես» (Բ Օրինաց 15.4):

«Որովհետև քո Եհովա Աստվածը քեզ պիտի օրհնի ինչպես որ քեզ ասել է, և դու շատ ազգերի փոխ կտաս, բայց դու փոխ չես առնի, և դու շատ ազգերի վրա կտիրես, բայց նրանք քեզ վրա չեն տիրի» (Բ Օրինաց 15.6):

«Օտարականիցը շահ առնես, բայց քո եղբորիցը շահ չառնես, որ քո Եհովա Աստվածը քո ամեն ձեռնարկած գործերում քեզ օրհնի այն երկրի վրա, ուր որ կմտնես նրան ժառանգելու համար» (Բ Օրինաց 23.20):

«Եհովան իր բարության գանձը՝ այսինքն երկինքը քեզ համար կբանա, որ քո երկրի անձրևը տա իր ժամանակին, և քո ձեռքի ամեն գործը օրհնի. և դու շատ ազգերի փոխ կտաս, բայց դու փոխ չես առնի» (Բ Օրինաց 28.12):

«Ես այսօր քեզ պատվիրում եմ, որ քո Եհովա Աստծուն սիրես, նրա ճանապարհներումը գնաս, և նրա պատվիրանքները, կանոնները և դատաստանները պահես, որ ապրես և շատանաս, և քո Եհովա Աստվածը քեզ օրհնի այն երկրումը, ուր որ գնում ես նրան ժառանգելու համար» (Բ Օրինաց 30.16):