Թոշնած ծաղկեփունջը

Թոշնած ծաղկեփունջը

Առավոտյան, երբ նայում էի մեր պատուհանի տակ դրված ծաղկամանի միջի ծաղիկներին, նկատեցի, որ դրանք թոռոմած են, տերևները թոշնած էին, և ծաղիկների թերթերը սկսել էին թափվել: Տարօրինակ զուգադիպությամբ այդ առավոտ կարդացել էի մի բանաստեղծություն՝ «Կյանք» խորագրով:

Բանաստեղծը խոսում էր ծաղկեփնջի մասին, որ ինքը կազմել էր, որպեսզի վայելեր ծաղիկների բույրը: Սակայն նա ասում էր. «Շատ չանցած ժամանակը մոտեցավ, ու կեսօրվա տապը գողացավ նրանց թարմությունը, և նրանք թոռոմեցին ափիս մեջ»:

Ծաղիկների կորուստը պատճառ դարձավ, որ բանաստեղծը տեսներ ժամանակի ազնիվ զգուշացումը: Նա ասում էր. «Այն այնպես ազդեց մտքիս վրա, որ մտածել տվեց ինձ իմ ճակատագրական օրվա մասին: Մնաք բարով, սիրելի՛ ծաղիկներ, քաղցրությամբ անցեք ձեր ժամանակը:

Քանի դեռ ապրում եք, հարմար եղեք բուրմունքի կամ զարդի համար, իսկ մահից հետո՝ դարմանումի համար: Ես կհետևեմ ուղղակի՝ առանց գանգատի կամ վշտի, այնքան ժամանակ, քանի դեռ իմ բուրումն անուշ է: Չեմ մտահոգվի, եթե այն կարճ լինի՝ քո բուրումի պես»:

Մեր ժամանակը որքան էլ կարճ լինի, կարող ենք բուրել՝ որպես Քրիստոսի անուշ հոտ ուրիշների համար (Բ Կորնթացիս 2.14-16):

Աստվածապաշտ կյանքը մի բուրմունք է, որ գրավում է ուրիշներին դեպի Քրիստոսը:

«Զհաց մեր հանապազօր» գրքույկից