Պայմանագիր ինքս ինձ հետ

trudovoy_dogovor (копия) копияԵս՝ …. ……….-յանս, գտնվելով սթափ և գիտակից վիճակում, ինձ վրա պատասխանատվություն եմ վերցնում այն ամենի համար, որ կկատարվի իմ կյանքում՝ այս պահից սկսած:

Ես մարդ եմ, ով սիրում է ապրել: Բայց ես այսուհետ ցանկանում եմ ոչ միայն ապրել, գոյատևել, այլ ապրել այնպես, որ այն արժանավայել լինի մարդ տեսակին:

Ես հասկացել եմ, որ ոչինչ հենց այնպես չի տրվում: Ես չեմ կարող մի բան ցանկանալ և դա հենց այնպես լինի, պետք է ջանք գործադրեմ: Այդ է պատճառը, որ ցանկանում եմ կյանքիս յուրաքանչյուր բնագավառում հաջողակ լինել, այսինքն՝ ջանալ:

Որպես գիտակից մարդ՝ ես հասկանում եմ, որ գոյություն ունի պատճառների և հետևանքների օրենք: Եվ հենց այդ օրենքն էլ բացատրում է, որ այն ամենն, ինչ կատարվում է մեր կյանքում, հետևանք է: Ինչպես նաև այդ նույն օրենքը բացատրում է, որ եթե մենք պատճառները չենք տեսնում, դա դեռ չի նշանակում, որ դրանք չկան:

Այն, ինչ ես ունեմ այսօր, նույնպես ունի պատճառ և այդ պատճառն իմ ընտրությունն է:

Ամեն օր, ամեն ժամ և ամեն վայրկյան ես կանգնած եմ ընտրության առջև՝ մեծ, թե փոքր, կարևոր, թե անկարևոր, հաճելի, թե տհաճ, գիտակից, թե անգիտակից, ուղղակի, թե անուղղակի:

Եվ անգամ որոշումը ընտրություն չկատարելու արդեն իսկ ընտրություն է:

Եվ այս ընտրություններն են, որ ինձ համար վաղը դառնալու են հետևանք:

Այն ընտրությունը, որ ես կատարել եմ երեկ, այսօրվա իմ ունեցած հետևանքն է, իսկ այսօրվա ընտրությունս կլինի վաղվա հետևանքս:

Այս պահից սկսած ես որոշում եմ թույլ չտալ, որ իմ փոխարեն ընտրեն մարդիկ, հասարակությունը, իրավիճակները, հոգսերը:

Ես պատասխանատվություն եմ վերցնում իմ կյանքի, ընտրությունների համար:

Ես ընտրում եմ հաղթանակներով, ուրախությամբ լի կյանք, որովհետև հասկանում եմ, որ պարտությունները և տխրությունը ևս ընտրություն են:

CrossNews.am-ի անհայտ ընթերցող