Պարագվայը Իսրայելում իր դեսպանատունը տեղափոխեց Երուսաղեմ

Պարագվայի դիվանագիտական առաքելությունը, որը նախկինում գտնվում էր Թել Ավիվի մոտակայքում գտնվող Գերցլիա քաղաքում, նախօրեին տեղափոխվել է Երուսաղեմ. տեղեկացնում է korrespondent.net-ը:

Պարագվայը, հետևելով ԱՄՆ-ին և Գվատեմալային, տեղափոխել է Իսրայելի իր դեսպանատունը Երուսաղեմ: Այս մասին նախօրեին՝ մայիսի 21-ին, տեղեկացրել են հրեական լրատվամիջոցները:

Նշվել է, որ բացման արարողությանը մասնակցել են Պարագվայի նախագահ Օրասիո Կորտեսը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

«Պարագվայի դիվանագիտական առաքելությունը, որը գտնվում էր Գերցլիա քաղաքում՝ Թել Ավիվի մոտակայքում, այժմ գտնվում է Երուսաղեմի Մալխա տեխնոայգում՝ Գվատեմալայի դեսպանատնից ոչ հեռու»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ մայիսի 14-ին, ԱՄՆ-ն բացեց իր երկրի դեսպանատունը Երուսաղեմում: Իսկ օրեր անց Երուսաղեմում իր դեսպնատունը բացեց նաև Գվատեմալան: