Կառավարիր ցանկություններդ

Կառավարիր ցանկություններդՀոգևոր հաղթանակի կարևոր բաղկացուցիչներից մեկը ցանկության հանդեպ հաղթանակն է: Մարմնավոր մարդը շարժվում է ցանկություններով, իսկ կիրքը՝ ցանկության ծայրահեղ արտահայտությունն է:

Դրա վրա է այսօր հիմնվում գովազդը: Տղամարդը չպետք է լինի կրքի ենթակա՝ լինի դա սեռական բնույթի ցանկություն, թե ցանկություն՝ տիրելու կամ հարստություն ձեռք բերելու:

Իրական տղամարդը, ով ունի բարոյական կողմնորոշիչներ, ով հաղթել է իր մարմինը, չի կորցնում վերահսկողությունը իր ցանկությունների հանդեպ: Ավելի ճիշտ, ոչ թե ցանկություններն են ղեկավարում նրան, այլ նա՝ ցանկություններին: Եվ այդ պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ինչ-որ մեկը չի հաղթել:

Ողջ էությունը նրանում է, որ մարդը իր վերահսկողության տակ առնի ցանկությունները: Գովազդի արդյունաբերությունը միտված է մարդու ցանկությունները շահագործելուն: Այն ուղղորդում է և տրամադրում մեր ցանկությունները: Բայց եթե մարդու ցանկությունները վերահսկուղության տակ են գտնվում, ապա դրանցով անհնար է ղեկավարել և ստիպել մարդուն գնել այն, ինչ իրեն անհրաժեշտ չէ:

Ցանկությունները վերահսկման տակ պահելու համար պետք է պարզել կյանքի նպատակը:

Մեր ցանկությունները կառավարելով՝ մենք ղեկավարում ենք մեր կյանքը: Հիշենք, որ առաջին տեղում անհրաժեշտություններն են, հետո՝ ցանկությունները: Ավելին, ցանկությունները երկրորդ պլան են անցնում, երբ մենք ապրում ենք նպատակասլաց կյանքով: Այդժամ մեր ցանկությունները ավելի հեշտ են հնազանդվում մեզ: Որքան ավելի անհստակ է արտահայտված նպատակը, այնքան ավելի ուժեղ են ցանկությունները ազդում մարդու աշխարհայացքի վրա:

Այս պատճառով՝ երբ այսօր հարցնում ես մարդուն «ինչի՞ համար ես դու ապրում», ծաղրական ժպիտ է առաջանում շատերի դեմքին:

Եվ այսպես՝ ցանկությունները հաղթելու, դրանք վերահսկելու համար և թույլ չտալու՝ ոչ մեկին մանիպուլյացիայի ենթարկել դրանք, անհրաժեշտ է լուծել կյանքի նպատակը:

Մարդը, ով ունի բարոյական հեղինակություն, պահում է իր ցանկությունները վերահսկողության տակ և թույլ չի տալիս դրանցով ղեկավարել, մինչդեռ իր նպատակներում անվստահ մարդն ավելի շուտ կապրի իր ցանկությունների թելադրանքով:

Ալեքսանդր Վելիչկո