Եթե մի բան ժողովրդականություն է վայելում, չի նշանակում, որ Աստված հավանում է դա. Լիզա Բիվեր

«Կեղծ լուրերի» դարաշրջանում Լիզա Բիվերը կոչ է անում քրիստոնյաներին օգտագործել սոցիալական կայքերը «ճշմարտությունը առաջ տանելու համար, ոչ թե կարծիքները»:

Վերջինս զգուշացնում է, որ եթե ինչ-որ բան դառնում է վիրուսային, դա դեռևս չի նշանակում, որ Աստված հավանություն է տալիս դրան:

«Կա մեծ վտանգ, երբ գործը հասնում է սոցիալական կայքերին, որովհետև հաճախ պատասխանատվությունը բացակայում է: Աստվածաշունչը հստակ ասում է, որ յուրաքանչյուրը չէ կանչված լինելու վարպետ կամ ուսուցիչ, և դա նույնպես կարելի է ասել բլոգերների և նրանց մասին, որ օնլայն ձևով տեղեկատվությամբ են կիսվում: Աստվածաշունչն ասում է, որ մենք պատասխան ենք տալու ամեն զուր ասված խոսքի համար, և ես կարծում եմ, որ դա նույնպես կարելի է կիրառել այն ամենի նկատմամբ, ինչ մենք հրապարակում ենք սոցիալական կայքերում: Մեզ պետք է օգտագործել սոցիալական կայքերը, որպեսզի ճշմարտությունը առաջ տանենք:

Քրիստոնյաների շրջանում կա «ամբոխի մենթալիտետ», երբ մարդիկ կարող են ասել ամենը, ինչ ցանկանում են ասել, և երբ դա սկսում է ժողովրդականություն վայելել, նրանք մտածում են, որ Աստված հավանում է դա:

Բայց դա այդպես չէ: Երբեմն, երբ տեղեկատվությունը վիրուսային է դառնում, դա նշանակում է, որ դուք վարակում եք մարդկանց, ոչ թե ազդում նրանց վրա: Դուք մատնացույց եք անում խնդիրները և չեք տալիս լուծումներ: Եթե դուք չեք տալիս մարդկանց պատասխաններ և չեք տանում նրանց դեպի Հիսուսը, ուրեմն ավելի շատ խնդիրներ եք ստեղծում:

Այսօր շատ մարդիկ մեծ կարծիք ունեն և ցածր տեղեկացվածություն այն մասին, թե ինչ է ասում Սուրբ Գիրքը:

Ես հավատացած եմ, որ դուք ունեք իշխանություն, երբ գտնվում եք իշխանության ներքո: Ձեր հետևորդների թիվը ձեզ լիազորություններ չի տալիս: Մարդկանց թիվը, ովքեր ձեր բլոգն են կարդում, ձեզ լիազորություններ չի տալիս: Աստծո Խոսքի իշխանության տակ գտնվելով և գտնվելով հավատացյալների համայնքի հարաբերությունների իշխանության տակ. ահա թե ինչն է տալիս մեզ ճշմարիտ իշխանություն:

Նախքան ֆեյսբուքում, թվիթերում կամ ինստագրամում ինչ-որ բան հրապարակելը՝ քրիստոնյան պետք է հարցնի ինքն իրեն. «Ես իսկապե՞ս սրանով տարածում եմ Աստծո Արքայությունը, թե՞ առանձնացնում ինձ այդ ամենից: Ի՞նչ ես կարող եմ ասել՝ մարդկանց դրդելու համար՝ կառուցել ամուր փոխհարաբերություններ Հիսուս Քրիստոսի հետ»:

Մենք պետք է հասկանանք, թե ում ներկայացուցիչներն ենք, երբ հրապարակում ենք ինչ-որ բան: Ես չունեմ այդ ազատությունը՝ տեղադրելու սոցիալական կայքերում ամենը, ինչ ցանկանում եմ: Եթե ես քրիստոնյա եմ, ապա ես Քրիստոսի դեսպանն եմ և չունեմ իրավունք մարդկանց վերցնելու էմոցիոնալ գերության տակ ու իմ սեփական ցավը դարձնելու յուրաքանչյուրի սեփականությունը:

Եկեղեցում կան երկու ծայրահեղություններ: Մարդիկ, ովքեր հայտնի են այն բանի համար, թե ինչի դեմ են իրենք դուրս գալիս, և նրանք, ովքեր իրենց կոչում են «ժամանակակից և թույն» ու մերժում ճշմարտությունը: Բայց եթե մենք իսկապես Աստծո ժողովուրդ ենք, ապա մենք պետք է լինենք ճշմարտության կողմը: Աստված Ճշմարտություն է և Աստված Սեր է, ու այդ պատճառով մենք պետք է համոզվենք, որ պահում ենք այս երկուսն էլ, երբ ինչ –որ բան հրապարակում ենք մեր անձնական էջերում կամ մեկ այլ հարթակում: Որքան շատ հնարավորություններ մենք ունենք, այնքան ավելի ունենք արտոնություններ՝ ասելու ամենը, ինչ ուզում ենք:

Քանի որ ճշմարտությունը, համաձայն Սուրբ Գրքի, չի փոխվում, ժամանակակից մշակույթի մեջ անհնար է մնալ և՛ աստվածաշնչի տեսանկյունից առողջ վարդապետության հետևող, և՛ քաղաքականապես կոռեկտ:

Մենք պետք է տանենք ճշմարտությունը սիրո մեջ, որպեսզի մարդիկ տեսնեն մեր կյանքը, ոչ թե պարզապես լսեն մեր խոսքերը:

Մշակույթի մեջ, որտեղ ճշմարտությունը ձգտում են փոխել տենդենցների համապատասխան, ես կոչ եմ անում քրիստոնյաներին ոչ միայն խիզախորեն ճշմարտությունը քարոզել, այլև վստահությամբ ապրել՝ համապատասխան դրան:

Եթե մենք իսկապես կկարողանանք ապրել՝ փոխվելով համապատասխան ճշմարտությանը, այն կդառնա մեր էության մի մասը, այնպես որ դա անգամ չենք նկատի: Աստված գիտի, թե մեզ ինչ է պետք: Մենք՝ որպես եկեղեցի, պետք է հնազանդվենք և դադարենք արդարանալ ու ասել. «Տե՛ր, մենք ցանկանում ենք Քո առջև ճշմարտությամբ ապրել և սիրով տանել այն»: