Կուբայում ինքնաթիռի կործանումը խլել է 108 մարդու կյանք, այդ թվում՝ 20 հովիվների

Կուբայում ինքնաթիռի կործանումը խլել է 108 մարդու կյանք, այդ թվում՝ 20 հովիվներիԲողոքական ավետարանական «Նազովրեցու եկեղեցի» համայնքի 20 հովիվ մահացել է Boeing-737 ինքնաթիռի կործանումից: Ողբերգական դեպքը կատարվել է մայիսի 18-ին Կուբայի Հավանա մայրաքաղաքում. տեղեկացնում է bog.news-ը՝ հղում անելով Associated Press-ին:

Հովիվները վերադառնում էին Հավանայում անցկացված համաժողովից:

Boeing 737-200 ինքնաթիռը կործանվել է թռիչքից րոպեներ անց Հավանայի Խոսի Մարտի օդանավակայանում: Ավիաուղին պատկանել է «Global Air» մեքսիկական փոխադրող ընկերությանը և վարձակալված է եղել Կուբայի «Cubana de Aviación» ավիաընկերության կողմից: Ինքնաթիռը Հավանայից ուղևորվում էր Օլգին քաղաք (Կուբա):

Ինքնաթիռում եղել է 110 հոգի, որոնցից 108-ը մահացել են: Ինքնաթիռի աղետից փրկվել են երկու հոգի, բժիշկները առայժմ պայքարում են նրանց կյանքի համար: