Ի՞նչն է այսօր խանգարում ձեզ հնազանդվել Աստծուն

Կարո՞ղ եմ ձեզ անկեղծ հարց տալ: Եթե համարում եք, որ կա մի բան, ինչը Աստված կանչել է ձեզ անելու, ի՞նչն է խանգարում ձեզ անել դա: Ի՞նչն է ձեզ հետ պահում:

Ի՞նչն է խանգարում ձեզ հավատքի քայլ անել: Ի՞նչն է արգելք հանդիսանում՝ թույլ չտալով, որ հնազանդվեք Աստծուն:

Արդարացումները միշտ կան, դրանք միշտ մեր ձեռքի տակ են:

«Վաղը, ես կգնամ վաղը»,- ասում ենք մենք: Բայց մի՞թե սրանք որոշակի դեպքերում տարիներ շարունակ կրկնվող խոսքեր չեն: Եվ չնայած սրանք հաճախ կրկնվող խոսքեր են, միևնույնն է, ասեմ, վաղը կարող է և չգալ:

Մենք ասում ենք. «Երբ իմ ֆինանսները կարգավորվեն, ես կհնազանդվեմ Աստծուն»: Բայց ֆինանսական խնդիրները միշտ են լինելու, որոշակի չափով: Մենք խցանվում ենք անգործության անվերջ շրջանի մեջ և սպասում այն առասպելական պահին, երբ մեր բոլոր պահանջները կբավարարվեն, և խնդիրները կլուծվեն: Այդպիսի պահ չի գալու, նախապես զգուշացնեմ:

Մենք ասում ենք. «Հենց որ իմ ընտանիքում ամեն բան կարգավորվի, ես պատրաստ կլինեմ»: Բայց ընտանեկան զարգացումները կայուն բնույթ չունեն, և այսպես կարող ենք տարիներ շարունակ հետաձգել մեր կոչման մեջ մտնելու պահը:

Ինչո՞ւ չհնազանդվել Աստծուն այսօր: Ինչո՞ւ չորոշել, որ հասունացել է ժամանակը՝ հավատքի այդ կարևոր քայլն անելու: Ինչո՞ւ չապրել «ոչ մի արդարացում» կարգախոսով:

Ես համաձայն եմ, որ հասունությունը կարևոր է: Բայց կլինե՞նք մենք երբևէ բավարար չափով հասուն: Կարո՞ղ ենք արդյոք մեկ օր կանգնել և ասել Աստծուն. «Ես լիովին պատրաստ եմ Քո հանձնարարականը կատարելու»: Ի՞նչ եք կարծում՝ արդյոք աշակերտները պատրա՞ստ էին, երբ Հիսուսը կանչեց նրանց: Պարզ է, որ՝ ոչ: Բայց նրանք պատրաստ էին՝ պատրաստվելու: Պատրաստ էին՝ ամեն բան թողնելու և հետևելու Հիսուսին:

Աստված չունի աշխատանքի համար նախատեսված հատուկ կատարյալ անոթներ, միայն Իր Որդին է այդպիսին: Մարդկանցից յուրաքանչյուրն ունի իր տկարություններն ու արատները:

Այն, ինչ Նա որոնում է՝ պատրաստակամություն, ավելի կարևոր է, քան պիտանելիությունը: Հասանելիություն, ոչ թե կարողություններ: Եթե դուք պատրաստ լինեք գնալ, ապա հասանելի կլինեք Աստծո համար, և Նա կտա ձեզ Իր կարողությունները: Եթե դուք պատրաստ եք ծառայել Նրան և լինել օգտագործված, Նա կօգնի ձեզ քայլել՝ արժանի ձեր կոչմանը:

Այդ դեպքում՝ ի՞նչն է ձեզ կանգնեցնում: Անհաջողությա՞ն, թե՞ մարդկանցից վախը: Վախ հետևանքների՞ց: Վախ սեփական անձի՞ց:

Երբեմն ճեղքման բանալին դառնում է մի փոքրիկ քայլը: Մի անհանգստացեք այն ամենի համար, ինչ անել չեք կարող: Արեք այն, ինչ կարող եք, որքան էլ դա չնչին և նվազ թվա ձեզ: Աստված չի անարգում փոքրիկ քայլերը, և դուք նույնպես չպետք է դա անեք:

Աստված խրախուսում է ձեր ունեցածով կիսվել կարիքավորի հետ: Գուցե ձեր ունեցածը մեկ դոլար է, որը դուք կարող եք տալ. մի անարգեք ձեր ունեցածը: Աստված կարող է բազմապատկել:

Ողջ Աստվածաշնչում մարդիկ պետք է անեին առաջին քայլը, մինչև որ կտեսնեին հրաշքը: Քահանաները պետք է մտնեին Հորդանանը, մինչև Աստված կբացեր ջրերը: Աշակերտները պետք է գետի խորքը հասնեին՝ ցանցերը գցելու համար: Եվ այսպես շարունակ: Նախքան կգա ճեղքումը, պետք է հավատքը դրսևորել:

Այս սկզբունքն աշխատում է այսօր ևս: Ոչինչ չի կատարվի, մինչև մենք չձեռնարկենք քայլեր, որոնք մենք գիտենք: Եթե Աստված այսօր կանչում է մեզ՝ երաշխավորելով, որ մեզ հետ է, ապա մենք պետք է առաջին քայլն անենք և անցնենք այն դռներով, որ Նա բացել է:

Կարո՞ղ եք այսօր ընդունել, որ ձեր արդարացումները պարզապես սքողում են անհավատությունը, վախը կամ ձեր ներսում հակառակությունը:

Լեոնարդ Ռավենհիլն ասել է. «Մեկ օր մի հասարակ մեկը կվերցնի իր ձեռքը Աստծո Գիրքը, կկարդա այն և կհավատա նրանում գրվածներին: Եվ այդժամ բոլորը կամաչեն»:

Հավատացեք Աստծուն և արեք առաջին քայլը; Այսօր կառչեք Նրա խոստումներից և դուրս եկեք հարմարավետության գոտուց: Ապրեք այսօր այնպես, որ վաղը չափսոսաք դրա համար:

Մայքլ Բրաուն