Գիտնականների շրջանում կրոնն ու գիտությունը անհամատեղելի համարողները քիչ տոկոս են կազմում

«Պնդումն այն մասին, որ գիտությունն ու կրոնը անհամատեղելի են՝ առասպել է, որը պատմությանը չի համապատասխանում»,- ասում է ֆիզիկոս Յան Խատչիսոնը, ով հանդես է եկել Քուինիպակ համալսարանում տեղի ունեցած միջոցառմանը:

Յան Խատչիսոնը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի միջուկային ֆիզիկայի և պլազմայի ֆիզիկայի պրոֆեսորը, իր ելույթով հանդես է եկել «Veritas Forum» միջոցառմանը, որն այս տարի կրում է «Կարո՞ղ է արդյոք գիտությունը ամեն ինչ բացատրել» անվանումը:

Խատչիսոնը նշել է, որ ընդհանուր գաղափարն այն մասին, թե գիտությունը և հավատքը հակառակ են իրար, թյուր է և հերքվել է պատմաբանների կողմից, ովքեր մասնագիտանում են գիտության պատմության մեջ:

«Այս առասպելը լիովին հերքվել է գիտության պատմաբանների կողմից վերջին 50 տարիների ընթացքում: Քրիստոնեական հոգևորականության ներկայացուցիչները դարեր շարունակ եղել են ժառանգորդները  ժամանակակից գիտության զարգացման մեջ,- նշել է պրոֆեսորը:- Բայց այս առասպելը դեռևս շարունակում է ազդեցություն ունենալ աշխարհիկ մարդկանց վրա նույնքան, որքան քրիստոնյաների վրա: Դրան էլ աջակցում է շարունակական պնդումը, թե չկա քրիստոնեության ճշմարտացիության հաստատում, որն, իհարկե, թյուր պնդում է»:

Ֆիզիկոսը նշել է, որ գիտությունն իր էությամբ չի կարող բոլոր գոյություն ունեցող հարցերի պատասխանը տալ, ինչպես օրինակ՝ սահմանել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են արդարությունը, ընկերությունը.

«Մասաչուսեթսի համալսարանում որպես գիտնական իմ կարիերայի կայացման ընթացքում ես չեմ հանդիպել լիակատար աշխարհիկ միջավայրի: Դուք կարող եք մտածել, թե այս տեխնոլոգիական համալսարանը գիտության և տեխնիկայի վեհ տաճար է: Բայց դա բացառապես այդպես չէ: Այստեղ կան բազում քրիստոնյաներ և տարբեր դավանանքի ներկայացուցիչներ»:

«Արդյոք համատեղելի՞ են գիտությունն ու հավատքը» հարցը քննարկվել է երկար ժամանակ: 2011թ-ին Ռայսի համալսարանի ուսումնասիրողները պարզել են, որ գիտնականների ընդամենը 15%-ն է, որ հավատքն ու գիտությունը անհամատեղելի է համարում: Մնացածը համարում են, որ կրոնն ու գիտությունը շատ հազվադեպ են իրար հակասում:

Հավելենք, որ վերոնշյալ միջոցառումն անցկացվել է Խատչիսոնի «Կարող է արդյոք գիտնականը հավատալ հրաշքների» («Can a scientist Believe in Miracles») սպասված գրքի լույս ընծայումից առաջ, որում պրոֆեսորը պատասխանել է Աստծո և գիտության մասին հարցերին: