1738 թվականի այս օրը Չարլզ Ուեսլին «հանդիպեց» Սուրբ Հոգով

1738 թվականի մայիսի 21-ն էր, երբ Չարլզ Ուեսլին «հանդիպեց» Սուրբ Հոգուն` իր ներսում ունենալով Նրա վկայությունը:

Չարլզ և Ջոն Ուեսլի եղբայրները փափագում էին խոր փոխհարաբերություն ունենալ Աստծո հետ: Նրանք ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում ջանասիրաբար ծառայում էին` մարդկանց փրկության առաջնորդելով: Սակայն մեկ տարի անց առողջական խնդիրների պատճառով Չարլզը վերադառնում է Անգլիա: Անգլիայում նույնպես ներքին դատարկության զգացողությունը շարունակում է հետևել նրան: Չարլզը զգում է, որ Սուրբ Հոգու հպման կարիքն ունի, ուստի աղոթում և աղաղակում է դրա համար:

1738թ-ի այս օրը` մայիսի 21-ին, Պենտեկոստեի տոնն էր…

Այդ օրը Չարլզը հավատքով ակնկալում էր ստանալ իր աղոթքի պատասխանը: Աղոթքի և երկրպագության ժամանակ նա սկսում է «հիշեցնել» Հիսուս Քրիստոսին, որ խոստացել էր «Մխիթարիչին ուղարկել»: Որոշ ժամանակ անց, երբ հավաքվածներն արդեն գնացել էին, և Ուեսլին մենակ էր մնացել, հանկարծ լսում է մեղմ մի ձայն` «Նազովրեցի Հիսուսի անունով, վեր կաց: Հավատա և կբժշկվես քո բոլոր տկարություններից»: Չարլզն անշարժ կանգնած էր և միայն կամացուկ շշնջում էր. «Ես հավատում եմ, ես հավատում եմ»:

Մի քանի օր անց նույնը տեղի է ունենում նաև եղբոր` Ջոնի հետ: Հետագայում իր ամսագրում Չարլզ Ուեսլին գրում է, որ հավատում է, որ հենց այդ օրն է մկրտվել Սուրբ Հոգով:

Նշենք, որ Չարլզ և Ջոն Ուեսլիները համարվում են մեթոդիստական շարժման հիմնադիրներ:

Աղբյուր՝ christianity.com