ԱՄՆ դպրոցներում տեղի ունեցած հրաձգությունների հետևանքով ավելի շատ մարդիկ են զոհվել, քան զինվորականների շրջանում. հետազոտություն

ԱՄՆ դպրոցներում տեղի ունեցած հրաձգությունների հետևանքով ավելի շատ մարդիկ են զոհվել, քան զինվորականների շրջանում. հետազոտությունԱՄՆ-ի Տեխաս նահանգի Սանտա Ֆե քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում ուրբաթ տեղի ունեցած հրաձգությունից հետո հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում 2018 թվականին 22 անգամ փոխհրաձգության դեպք է գրանցվել դպրոցներում:

Ինչպես հայտնում է The Independent-ը՝ վիճակագրության մեկ այլ ապշեցուցիչ տվյալ բացահայտում է, որ ԱՄՆ դպրոցներում տեղի ունեցած նմանօրինակ միջադեպերի հետևանքով ավելի շատ մարդ է զոհվել, քան ամերիկյան զորքերում մարտական գործողությունների ժամանակ: ԱՄՆ պաշտպանության նախարարության և ԱՄՆ նավատորմի տվյալներով՝ 13 զինծառայող է զոհվել այս տարի տեղի ունեցած 7 բախման հետևանքով:

Մինչդեռ ուրբաթ տեղի ունեցած հրաձգության հետևանքով միայն 10 մարդ է զոհվել դպրոցում, որտեղ դասընկերների ուղղությամբ կրակահերթ էր բացել Դիմիտրիոս Պագուրցիսը:

Ինչպես նկատում է աղբյուրը, այս տվյալները ևս մեկ անգամ մատնանշում են, որ ԱՄՆ-ում զենքի վաճառքի վերահսկողություն չի իրականացվում:

Աղբյուրը՝ tert.am