325թ-ի այս օրը գումարվում է Նիկեայի տիեզերաժողովը

325թ-ի այս օրը312 եպիսկոպոսներ հավաքվել էին մի սենյակում, որտեղ կենտրոնում՝ գահի վրա, դրված էին 4 Ավետարանները: Կայսրը, ով նախաձեռնել էր այդ հանդիպումը, մանուշակագույն թիկնոցով և արծաթե թագով, անձամբ է բացում տիեզերաժողովը: Նրանք գտնվում էին Նիկեայում: Այդ օրը, որը պիտի հետո դառնար պատմական, 325թ-ի մայիսի 20-ն էր:

Տիեզերաժողովի հիմնական նպատակը մեկն էր՝ հասկանալ ո՞վ է Հիսուս: Նրանք փորձում էին բնութագրել Հիսուս Քրիստոսին:

Ըստ Արիոսի ուսմունքի՝ Քրիստոս Աստծո կողմից արարված էր՝ ողջ արարչագործության անդրանիկը, այդուհանդերձ, Նա ևս արարված է: Արիոսը կարծում էր, որ Քրիստոս Աստծո բնության և էության հետ կապ չուներ: Այս ուսմունքի հետևորդները նույնիսկ օրհներգեր էին հորինում՝ քարոզելու իրենց գաղափարները ժողովրդի մեջ:

Ալեքսանդրիայի եպիսկոպոս Ալեքսանդրը սարսափած էր. Հիսուս՝ Բանը, հավերժ համագործակցում է Հայր Աստծո հետ. սա էր նրա պնդումը: Նա վստահեցնում էր, որ եթե Քրիստոս Աստված չլիներ, մարդիկ չէին փրկվի, քանի որ միայն սուրբ և հավիտենական Աստված կարող է ներել մեղքերը:

Քննարկումը գնալով թեժանում է, արդեն ծնվել էին հակառակ կարծիքներ և պնդումներ՝ Արիոսի և եպիսկոպոսի միջև: Արիոսը շարունակում է համախոհներ հավաքել և սովորեցնել իր վիճարկելի վարդապետությունը: Բնականաբար այս ամենը բերում է բողոքի մեծ ալիքի և կայսրության միաբանությունը սկսում է սասանվել: Այս ամենը տեսնելով՝ Կոնստանդինոսն սկսում է անհանգստանալ, ուստի տիեզերաժողով է հրավիրում: Ահա այստեղ հավաքվածները բաժանվում են երկու մեծ խմբի:

Նիկոմեդիայի եպիսկոպոսը պաշտպանում է Արիոսի ուսմունքը, այն է՝ Հիսուս՝ Աստծո Որդին, արարված է: Այս լսելով՝ ընդդիմադիր եպիսկոպոսներն անմիջապես ընդհատում են նրան և խոչընդոտում շարունակելու խոսքը:

Այդ եպիսկոպոսներից շատերը մեծապես տառապել էին Քրիստոսի համար դեռևս Դիոկղետիանոսի հալածանքների օրոք: Նրանք գին էին տվել, նրանք կուրորեն հավատում էին, որ Քրիստոս Սուրբ Երրորդության մի մասն է, Աստված է, նրանք չէին պատրաստվում լուռ կանգնել և լսել՝ ինչպես են իրենց Տիրոջը, իրենց Փրկչին, իրենց Աստծուն դարձնում արարված: Չէ՞ որ նրանք գիտեին, որ Հիսուս Քրիստոս արարող է, ամենակարող Աստծո ամենակարող Որդին:

Այս թեժ և բուռն քննարկումը հետևյալ վերջնակետն է ունենում՝ եթե Քրիստոս Աստված է, ինչպե՞ս է Նա կարողանում հաղթահարել Աստծո և մարդու միջև անսահման բացը: Եվ  եթե արարվածի մոտ դա ստացվել է, ապա ինչո՞ւ մի լավ մարդ անձամբ չի կարող հաղթահարել այդ հսկայական տարածությունը: Մյուս կողմից Հիսուս պետք է ճշմարիտ մարդ լիներ, հակառակ դեպքում ինչպե՞ս Նա կարող էր ներկայացնել մարդկությունը…

Այսպիսով, երկար օրերի քննարկման արդյունքում նրանք գալիս են այս եզրակացությանը և որոշում հանգանակ գրել, որ կներկայացներ իրենց հավատամքը:

Այդուհետ Նիկեո հանգանակը Եկեղեցու համար դառնում է սկզբունքային կարևորության փաստաթուղթ:

Աղբյուր՝   christianity.com