Վախեր, որոնցից անհապաղ ազատվել է պետք

Վախեր, որոնցից անհապաղ ազատվել է պետք -800x533-730x486Ձեր առջև վախերի մի ցուցակ է, որոնք ոչ միայն թույլ չեն տալիս հանգիստ ապրել, այլև՝ զարգանալ: Կարդացեք ու դուրս արեք ձեր կյանքից այդ վախերը:

Մենք բոլորս վախենում ենք ինչ-որ բանից: Մեզ հետապնդում են վախեր ու կասկածներ: Իսկ ի՞նչ՝ եթե չստացվի: Իսկ ի՞նչ՝ եթե այն, ինչ մենք ձեռնարկել ենք՝ զուր է: Այս հարց- զգուշացումների պատասխանը մեկն է՝ թողեք դրանք ու հեռու վազեք:

Եթե փորձեք ոչինչ չանել, թաքնվել առօրյա հոգսերի հետևում և հետագա հեռանկարներից հրաժարվել հոգնածության և լուրերի երեկոյան թողարկումը բաց չթողնելու պատրվակով, ապա կտեսեք ձեր կյանքում լճացման բուն գործընթացը: Վախը կաթվածահար է անում ու թույլ չի տալիս առաջ շարժվել:

Իսկ հիմա հիշեք. ամեն բան անցնում է, և ձեր ժամանակը նույնպես, գուցե արդեն անցյալի գիրկն անցած հինգ րոպեում ձեր որոշումը կյանքի գին ուներ: Սա էլ պատճառն է, որ դուք երբեք չհանձնվեք ու կանգ չառնեք:

Հրաժարվեք այս տեսակ վախերից.

  1. «Ես չեմ կարող արձակուրդ վերցնել, քանի որ չեմ հասցնի աշխատանքս ավարտել»:

Առանց հանգստի արդյունավետ աշխատել չեք կարող:

  1. «Ես չեմ կարող հավակնել այն աշխատանիքն, որը ցանկանում եմ»:

Շատերն են համոզված, որ ավելի հեշտ է գնալ նվազագույն դիմադրության ճանապարհով՝ երազանքի հետևից վազելու փոխարեն, և հարմարվել մի շահութաբեր վայրում, որտեղ կարող ես համակարգված կերպով աշխատավարձդ ստանալ ու հանգիստ ապրել: Բայց երազանքի մարդուն դա չպետք է բավարարի: Համաձայնեք՝ երբեք չեք կարող մրցել մի մարդու հետ, ով սիրում է իր գործը և անկեղծորեն տարված է իր գործով:

Հիշեք՝ դուք ավելի խիզախ ու ուժեղ եք, քան ձեզ թվում է:

  1. «Ես չեմ կարող ելույթ ունենալ մեծ լսարանի առջև»:

Հանրային ելույթը աշխատանքի այն մասն է, որից մարդկանց մեծամասնությունը խուսափում է: Նրանք պատրաստ են զոհել նոր հնարավորությունները ու նոր հեռանկարները, միայն թե բեմ չբարձրանան: Բայց թող ամոթը չհաղթի ձեզ, այլ համարձակ եղեք ու գնացեք մինչև վերջ:

  1. «Հաջողությունը կփչացնի իմ հարաբերությունները ընկերներիս հետ. նրանք կդադարեն շփվել ինձ հետ»:

Այս հարցը մի կողմ դրեք և այլ հարց մտածեք. արդյոք դուք նույնը կմնա՞ք ձեր հաջողությունից հետո: Եթե այս վախը կա ձեր ներսում, ուրեմն հաստատեք ձեր հիմքերը, և ամեն մարդ թող իր կյանքով ապրի: Ինքներդ ուրիշի փոխարեն մի պատասխանեք: Ամեն բան ձեզնից է կախված:

  1. «Մարդիկ կքննադատեն ինձ, եթե ես…»:

Հանգիստ եղեք. ինչ էլ անեք՝ մարդիկ խոսելու են: Թող այս խոսքերը տեղ չունենան ձեր կյանքում:

  1. «Ես պատրաստ չեմ փոփոխությունների»:

Ոչ ոք պատրաստ չէ փոփոխությունների, բայց որոշումը ձերն է: Առանց փոփոխությունների կյանքը լճացման է գնում, իսկ ճահճում գիտեք, որ ամեն բան հոտում է:

Քննե՛ք ձեր կյանքը ու անցյալը և վախերն ու կասկածները մի կողմ թողնելով՝ գնացե՛ք առաջ:

Իրա Մորգունովա