Անկեղծությունը լավ է, բայց… Դենիս Պոդորոժնի

Անկեղծությունը լավ է, բայց… Դենիս ՊոդորոժնիԱնկեղծությունը լավ է: Այն վկայում է մարդու բաց լինելու և ազնվության մասին, նաև այն մասին, որ չկա անհամապատասխանություն նրա խոսքերի, զգացմունքների և ցանկությունների միջև:

Բայց պետք չէ այն ընկալել որպես բացարձակ ճշմարտություն և մտածել, թե նրա ընդունած որոշումները ճիշտ են:

Նույնպես անկեղծորեն կարելի է սխալվել, հիմարություններ անել և ստեր հորինել:

Պետրոս առաքյալը գրում է մարդկանց մասին, ովքեր վիճում են Քրիստոսի երկրորդ գալստյան շուրջ. «Բայց առաջ այս գիտացեք, որ հետին օրերումը ծաղր անողներ կգան, որ իրենց ցանկությունների պես կվարվեն։ Եվ կասեն. ո՞ւր է նրա գալստյան խոստումը, վասնզի այնուհետև որ հայրերը վախճանվեցան ամեն բան նույնպես կենում մնում է աշխարհքի ստեղծագործությունից հետո։ Վասնզի նրանք ուզում են այս բանը մոռանալ, թե երկինքները վաղուց էին և երկիրս ջրից և ջրով հաստատված է Աստծո խոսքովը» (Բ Պետրոս 3.5):

Գուցե նրանք այդպես էին մտածում անկեղծորեն, բայց կար մի բան, ինչը բաց էին թողել: Չգիտեին:

Ստի ոչ մի դետեկտոր չի բացահայտի խաբեությունը այն մարդու, ով գիտի այն, ինչ գիտի, մարդու, ով չգիտի ողջ տեղեկատվությունը կամ մոլորված է. «Ճշմարտություն խոսողը արդարություն կհայտնի. բայց սուտ վկան՝ խաբեբայություն» (Առակաց 12.17):

Խոսողի համար դա է ճշմարտությունը: Նա սուտ վկայություն չի տալիս: Իսկ թե որքան է դա ճշմարտությանը համապատասխան, դա դեռ պետք է պարզել: