Երկրորդ երկիրը տեղափոխեց իր դեսպանատունը Երուսաղեմ

Երկրորդ երկիրը, որ տեղափոխեց իր դեսպանատունը Երուսաղեմ, դարձավ Գվատեմալան: Դեսպանատան պաշտոնական բացումը կայացավ նախօրեին. տեղեկացնում է korrespondent.net-ը:

Բացման արարողությանը մասնակցում էին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը, երկու երկրների կառավարությունների անդամներ:

Նեթանյահուն խոստացել է, որ Գվատեմալան կլինի առաջին երկիրը, որն ինքը կայցելի Լատինական Ամերիկա իր հաջորդ այցի շրջանակներում: Իսկ Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարքաթը շնորհակալություն է հայտնել Մորալեսին՝ դեսպանատունը տեղափոխելու  «խիզախ» քայլի համար և կոչ արել մյուս երկրներին՝ նույն կերպ վարվել և տեղափոխել իրենց դեսպանատները Երուսաղեմ: Իր հերթին Ջիմի Մորալեսն ասել է, որ «Իսրայելի և Գվատեմալայի ժողովուրդները եղբայրներ են»:

Հիշեցնենք, որ օրերս կայացավ նաև ԱՄՆ-ի դեսպանատան բացումը Երուսաղեմում, որը ուղեկցվեց Իսրայել-Գազա սահմանում մոլեգնող բողոքի ցույցերով, որոնց ընթացքում մահացավ ավելի քան 60 մարդ:

Իսկ երրորդ երկիրը, որ պատրաստվում է իր դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ, Պարագվայն է. դեսպանատան բացումը նախատեսված է մայիսի վերջին: