Սիրիայում հայտնաբերվել է գաղտնի ստորգետնյա քրիստոնեական տաճար

Սիրիայում հայտնաբերվել է գաղտնի ստորգետնյա քրիստոնեական տաճարՍտորգետնյա 3-4-րդ դարի քրիստոնեական գաղտնի տաճարը Սիրիայում հրաշքով կանգուն է մնացել. հնագետների կողմից հայտնաբերվել են ստորգետնյա ամբիոններ, սյուներ, հունական գրառումներ և խաչեր, որոնք փորագրված են քարերի վրա. տեղեկացնում է Christian Today-ը:

Հնագետներին հաջողվել է հայտնաբերել վաղ դարերի քրիստոնեական ստորգետնյա տաճարը Մանբիջում (քաղաք Սիրիայի հարավում), որը գտնվում է Հալեպի տարածքում: Այդ տարածքը գտնվել է ջիհադիստների իշխանության տակ ավելի քան 2 տարի: Քաղաքի տակ տեղակայված հնագույն ստորգետնյա թանգարանների համակարգը մ.թ. 3-4-րդ դարերում ծառայել է՝ որպես գաղտնի ապաստան քրիստոնյաների համար, ովքեր հալածվում էին Հռոմեական կայսրության իշխանությունների կողմից:

Պեղումների արդյունքում հաջողվել է գտնել հնագույն դարպասներ, որոնք տանում են դեպի ստոգետնյա աղոթքի դահլիճներ, որոնք զարդարված են քարերի վրա փորագրված խաչերով և գրառումներով, ինչպես նաև՝ ունեն ամբիոն: Այստեղ նաև առկա են թաքնված դռներ, որոնք տանում են դեպի փրկարարական ելքեր, որոնց միջոցով քրիստոնյաները կարող էին փախչել կամ թաքնվել: Ստորգետնյա թանգարաններից մեկը տանում է դեպի գերեզմանատուն, որտեղ հայտնաբերվել են քարերի մեջ տեղակայվող գերեզմաններ՝ սրբերի կամ այն ժամանակների ծառայողների մասունքներով:

«Այս հայտնաբերումները խոսում են այն ժամանակներում ապրող քրիստոնյաների նշանակալի գաղտնի խմբերի մասին այս տարածքում: Նրանք պետք է հանդիպեին և աղոթեին այստեղ՝ թաքնվելով այն ժամանակի հռոմեական իշխանության հետապնդումներից»,- նշում է Ջոն Վայնլենդը՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Հարավ-արևելյան քրիստոնեական համալսարանի պատմության և հնագիտության պրոֆեսորը:

Հավելենք, որ Հռոմեական կայսրության տարածքում քրիստոնեության դավանումը հակաօրինական էր: Այն ճանաչվել և օրինականացվել էր միայն Կոնստանդիանոս կայսեր օրոք՝ մ.թ. 313 թվականին: