Բայց մի մարդ «տեսավ». Ռայնհարդ Բոնկե

Բայց մի մարդ «տեսավ». Ռայնհարդ ԲոնկեՈ՞վ է Հիսուսը քո կյանքում: Եթե դու պնդում ես, որ Նա է Աստծո Որդին, ինչպես հռոմեացի այն հարյուրապետն արեց, ինչպե՞ս է այդ գիտակցումն ազդում քո կյանքի և քո որոշումների վրա այսօր:

«Եվ նստած նրան պահում էին այնտեղ» (Մաթևոս 27.36). նրանք այն մարդիկ էին, ովքեր Քրիստոսի Խաչի առջև նստած՝ չհասկացան, թե ինչ է կատարվում իրենց աչքերի առջև:

Նրանք տեսան ամեն ինչ, բայց տեսան ոչինչ: Նրանց աչքերի առջև պարզապես մեկը մահացավ: Այդ դարում մարդու կյանքը անարժեք էր: Բայց մի մարդ, այնուամենայնիվ, «տեսավ»: Հռոմեացի հարյուրապետը, ով հսկում էր խաչի մոտ եղող զինվորների պահակախումբը, ասում է. «Ճշմարի՜տ, այս մարդն Աստծո Որդի էր» (Մարկոս 15.39):

Նա առաջին էր անթիվ գալիք դարերի այն հազարավորներից, ովքեր զանգերը կհնչեցնեն հետևյալ լուրով՝ «Հիսուսը մահացել է ինձ համար»: Եվ ինչպես Քրիստոսի համար արևը մայր մտավ ցերեկը, նրանց համար այն կբարձրանա կեսգիշերին անգամ: