Աստծո ներկայության մեջ է վերափոխման վայրը

Աստծո ներկայության մեջ է վերափոխման վայրըՈրպես Հիսուսի հետևորդներ՝ մենք կանչված ենք փոխվելու: Աստված ավելի լավն ունի քեզ համար, քան այն դրությունը, որում գտել է քեզ: Դու անզոր ես այդ փոփոխությունը ինքնուրույն անելու, և դեռևս Աստված պահանջում է քո ներդրումն ունենալ այդ ընթացքի մեջ:

Այսպիսով: Ո՞րն է քո դերը: Ամեն ինչից առավել քո դերը մնալն է այն վայրում, որտեղ իրական վերափոխումն է կատարվում:

Եթե դու անհուսորեն հիվանդ ես և վիրահատության կարիք ունես, ապա գնում ես հիվանդանոց: Եթե քո մեքենան անսարք է, ապա դիմում ես մեքենաների նորոգման կենտրոն: Եթե ցանկանում ես ակադեմիական աստիճան ստանալ, ընդունվում ես համալսարան: Եվ եթե ցանկանում ես ունենալ սրտի փոփոխություն, ներքին բժշկություն, բնավորության փոփոխություն, ազատություն, հաղթանակ, դու պետք է գնաս այնտեղ, որտեղ վերափոխումն է կատարվում. մտնես Աստծո ներկայության մեջ:

Մենք այնքան հաճախ շեշտադրում ենք կրոնական մեր պահվածքը՝ որպես վերափոխման ճանապարհ: Հնարավոր է լինել եկեղեցում ամեն ժամանակ, լինել աստվածաբան, ձգտել ապրել օրինակելի քրիստոնեական կյանքով, բայց ներքուստ մնալ նույնը: Այս պատճառով՝ ամենը, ինչ նշվեց, օգտակար է մեր վերափոխման ճանապարհին՝ նպաստելով մի բանի. որ մենք մտնենք Աստծո ներկայության մեջ:

Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե կարողանայիք ֆիզիկապես տեսնել Հիսուսին այստեղ՝ երկրի վրա: Դուք, հավանաբար, ամեն ջանք կանեիք՝ Նրա հետ ժամանակ անցկացնելու, լսելու Նրան, մոտ լինելու Նրան:

Ի՞նչ է անում Հիսուսի ներկայությունը մեր կյանքում՝

  • հեռացնում է ամեն վախ և մեծացնում մեր խիզախությունը,
  • օգնում է մեզ մի կողմ դնել եսասիրությունը և ուրիշների հանդեպ ավելի հոգատար լինել,
  • օգնում է անցնել հավատքի հետ կապված լուրջ խնդիրները,
  • օգնում է ապրել՝ ըստ Աստծո կարգ ու կանոնի,
  • անել ամեն բան ամբողջականությամբ և կատարելությամբ,
  • լինել ուրախ և սիրով լցված:

Ում հետ շատ ժամանակ ես անցկացնում, Նրան էլ նմանվում ես:

«Բայց մենք ամենքս՝ բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով՝ նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուցը» (Բ Կորնթացիս 3.18):

Աստված Իր ներկայությունը հայտնում է ամենուր, որտեղ ցանկանում է և որտեղ ընտրում է: Բայց մենք էլ կարող ենք ընտրել՝ Նրան մոտ լինել:

Աստծո ներկայությունը հասանելի է քեզ ամենուր. և՛ երբ դու մենակ ես, և՛ երբ մարդաշատ վայրում ես:

Դու կարող ես ամեն ժամանակ մտնել Նրա ներկայության մեջ: Օրվա ընթացքում մեկ րոպե Աստվածաշունչ կարդալը ավելի լավ է, քան ընդհանրապես չկարդալը, բայց իհարկե, մեր ուզած վերափոխումը չի գա այդ ճանապարհով: Ես հավատացած եմ, որ օրական նվազագույնը 15 րոպե դու կարիք ունես շփում ունենալու Աստծո Խոսքի հետ՝ մտնելու համար Աստծո ներկայության մեջ:

Մի հանձնվիր, մինչև չգտնես քո ուղին այդ գործում: Լսիր Աստծո Խոսքը, կարդա, երկրպագիր, փառաբանիր: Դու կարող ես դա անել քո տանը, բնության գրկում, կամ քո մեքենան վարելիս:

Շարունակիր վերադառնալ Աստծո ներկայությանը. դա է այն վայրը, որտեղ վերափոխումը կատարվում է:

Քերոլ Փիթերս- Քենքսլի