Եվ ճշմարտությունը կազատի ձեզ…

Եվ ճշմարտությունը կազատի ձեզ...Փոփոխությունը պահանջում է ճշմարտության իմացություն: Դու երբեք չես փոխի քո կյանքում այն, ինչը գիտես, որ անառողջ է, մինչև չիմանաս ճշմարտությունը։ Հիսուսն ասում է. «Եվ ճշմարտությունը կճանաչեք. և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8.32):

Դու ազատ չես լինի, մինչև չիմանաս ճշմարտությունը։ Անձնական փոփոխության գաղտնիքը ինչ-որ դեղահաբերի կամ հատուկ ծրագրի մեջ չէ։ Դա թերապիա չէ, գիրք կամ սեմինար։ Դա պայմանավորված չէ լավատեսական մտածելակերպով կամ հոգեբանությամբ։ Անձնական փոփոխության ապացույցը ճշմարտության վրա է հիմնվում։ Դու պետք է իմանաս և երես առ երես հանդիպես ճշմարտությանը. ճշմարտությանը քո մասին, Աստծո և քո փոխհարաբերությունների՝ նախքան կկարողանաս փոխվել։

Քո կյանքում առկա ինքնապաշտպանական վարքի հետևում սուտն է, որին դու հավատում ես։ Եթե դու հիմա խրված ես պարտքերի մեջ, ապա պատճառն այն է, որ հավատացել ես որոշ ստերի։ Դու մտածում ես, թե կարող ես մեղքը գցել քո կյանքի հանգամանքների վրա և հեշտությամբ թոթափել պատասխանատվությունը քո ուսերից։ Իսկապե՞ս։ «Ես պետք է ունենամ այդ տունը»: Իսկապե՞ս։ Արդյոք դու պե՞տք է ունենաս այն։ Արդյոք դա ճի՞շտ է։ Կարո՞ղ ես ապացուցել դա։ Մարդը սիրում է ինքնախաբեությամբ զբաղվել։ Բայց դու պետք է իմանաս և ընդունես ճշմարտությունը, եթե ցանկանում ես փոխվել։

Հիսուսն ասել է, որ ճշմարտությունը քեզ ազատ կարձակի։ Բայց, նախևառաջ, այն քեզ կվրդովեցնի։ Եվ դա կանի այնքան ժամանակ, քանի դեռ դու հերքում ես այն։ Այն պահից, երբ դու ազնվորեն ընդունես ճշմարտությունը սեփական անձիդ և կյանքում մնացած ամեն ինչի մասին, դա հենց այն պահը կլինի, որից սկսած դու ազատ կլինես։

Ո՞վ է ճշմարտությունը։ Հիսուսն ասում է. «Ես եմ Ճշմարտությունը»: Ոչ թե՝ «Ես ունեմ այն»: Ոչ թե՝ «Ես ցույց կտամ այն», ոչ էլ՝«Ես կսովորեցնեմ այն», այլ Նա ասաց. «Ես եմ ճշմարտությունը»: Դու կարող ես վստահել Նրա խոսքին։ Նրա խոսքը Աստվածաշունչն է։

Աստվածաշունչը օգնում է մեզ աճել և փոխվել բազում ձևերով. «Ամեն Գիրք աստվածաշունչ են և օգտակար՝ վարդապետության, և հանդիմանության, և ուղղելու, և արդարության խրատելու համար. որ Աստծո մարդը կատարյալ լինի՝ ամեն բարի գործերի համար պատրաստված» (Բ Տիմոթեոս 3:16-17):

Աստվածաշունչը նման է քարտեզի։ Այն ցույց է տալիս մեզ՝ որտեղ գնալ և ինչպես մնալ ճանապարհի վրա։ Այն նաև ցույց է տալիս, թե երբ ենք ճանապարհից դուրս գալիս և թե ինչպես կրկին վերադառնանք այդ ճանապարհի վրա։ Երբ ապավինում ես Աստծո Խոսքին՝ հասկանալու համար, թե ուր գնաս և ինչպես քայլես, այն տալիս է ուղղություն և գիտություն, որի կարիքը ունես կյանքդ փոխելու համար:

Ռիկ Ուորեն