Երկրպագությունը մեր սրտի դիրքն է, փառաբանությունը՝ մեր կյանքը

Երկպագությունը մեր սրտի դիրքն է, փառաբանությունը՝ մեր կյանքըԵկեք սկզբից նայենք, թե ինչն է մեզ բերում ճշմարիտ երկրպագության:

Ես առաջարկում եմ բացել Աստվածաշունչը և խորհել հետևյալ խոսքերի շուրջ. Սաղմոս 89.6-7-ի, Եբրայեցիս 12.28-29-ի, Հայտնություն 15.3-4:

«Որովհետև ո՞վ կա երկնքումը՝ որ հավասար լինի Տիրոջը, և աստվածների որդկանց մեջ, որ նման լինի Տիրոջը: Աստված զարհուրելի է սուրբերի ժողովքումը, և ահավոր՝ ամեն նրան շրջապատողների մոտ»:

«Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով՝ պինդ բռնենք այն շնորհքը, որով պաշտում ենք հաճությամբ Աստծուն, ահով և երկյուղածությամբ։ Որովհետև մեր Աստվածը փչացնող կրակ է»:

«Եվ երգում էին Աստծո ծառա Մովսեսի երգը և Գառի երգը՝ ասելով. մեծ և զարմանալի են քո գործերը, Տեր Աստված Ամենակալ, արդար և ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի Թագավոր: Ո՞վ է որ քեզանից չվախենա, ով Տեր, և քո անունը չփառավորի. որ միայն դու ես սուրբ. վասնզի բոլոր ազգերը կգան և քո առաջին երկրպագություն կանեն, որովհետև քո իրավունքները հայտնվեցին»:

Նման տեղերը Աստվածաշնչում քիչ չեն, բայց մենք կկանգնենք այս երեքի վրա:

Այս երեքն էլ խոսում են այն մասին, որ Աստված Ամենակարող և Ահարկու է: Ահարկու ոչ անգամ Իր բարկությամբ, այլ ՄԵԾՈՒԹՅԱՄԲ. Նա մարդուց անհամեմատելիորեն մեծ է:

Եթե նայենք մարդկանց արձագանքին, ովքեր հեռվից տեսել են Աստծուն, այսինքն՝ Նրա դրսևորումները և Նրա սուրհանդակներին, ապա ամենը, ինչ կտեսնենք նրանց մոտ՝ պատկառանքն է ու վախը:

Երբ մենք գիտակցում ենք Աստծո ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ և ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ապա մեր սրտի մեջ գալիս է երկյուղածությունն ու Աստծո վախը:

Բայց սրանք դեռևս բոլոր բաղկացուցիչները չեն, որոնց արդյունքը երկրպագությունն է:

Հիմա եկեք աստվածաշնչյան ուրիշ խոսքեր դիտարկենք.

Սաղմոս 144.3. «Տեր, ի՞նչ է մարդը, որ նրան ճանաչես. և մարդի որդին, որ ուշ դնես նրան»:

Հռոմեացիս 8.16-18. «Նույն ինքը Հոգին վկայություն է տալիս մեր հոգու հետ, որ մենք Աստծո որդիք ենք։ Եվ եթե որդիք՝ ապա ժառանգներ էլ, Աստծո ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որ եթե նրա չարչարանքներին կցորդ ենք՝ փառքին էլ մասնակից լինենք: Որովհետև այնպես եմ դատում, որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատվելու այն գալու փառքի հետ, որ մեզանում պիտի հայտնվի»:

Մեծ, Ամենակարող և Ահարկու Աստվածը, Ում հետ մենք համեմատվել էլ չենք կարող, Նա Ինքը մեզ կոչում է Իր զավակներ, որդեգրում է մեզ, հոգ տանում մեր մասին և ընդունում մեզ այնպիսին, ինչպիսին կանք՝ շնորհիվ Հիսուս Քրիստոսի Զոհի:

Անձամբ ինձ մոտ սա երկյուղածություն է առաջացնում Նրա մեծության և սիրո առջև, որին ես արժանի չեմ, բայց Նա արժանացրեց:

Հիմա եկեք պարզենք, թե ինչ է փառաբանությունը:

Եվ նորից դառնանք Աստծո Խոսքին՝ Փիլիպպեցիս 1.9-11. «Եվ սա աղոթք եմ անում, որ ձեր սերն էլ ավելի և ավելի հարստանա գիտությունով և ամեն հասկացողությունով. որ դուք լավագույնն ընտրեք, որ մաքուր լինեք և առանց գայթակղության Քրիստոսի օրումը, արդարության պտուղներով լցված՝ Հիսուս Քրիստոսի ձեռովը, Աստծո փառքի և գովասանքի համար»:

Ինչպես նաև Բ Կորնթացիս 9.8-14, Փիլիպպեցիս 2.14-15, Ա Պետրոս 4.7-11, Հակոբոս 2.20 խոսքերը կարող ենք կարդալ:

Այս բոլոր տեղերը խոսում են այն մասին, որ Աստծուն իրական մեծարելը մեր ապրելակերպն է. մեր գործերը, որոնք հաստատում են մեր հավատքը և մեծարում Աստծուն:

Իրական փառաբանությունն այն է, երբ մարդիկ նայում են մեր կյանքին և փառք տալիս Հորը:

Դուք կհարցնեք. իսկ ի՞նչ կասես երգելու և երաժշտական գործիքների վրա նվագելու մասին:

Կասեմ, որ դա ընդամենը փոքրիկ մասն է՝ արտահայտելու առ Աստված մեր երկրպագությունը և փառաբանությունը:

Բայց եթե մենք չենք հասկանում, թե ինչ է իրական երկրպագությունը Արարչի առջև և Նրա անվան փառաբանումը, ապա այդ «փոքրիկ մասնիկը» բարձրախոսի հետ վերածվում է զուտ ձևականության:

Եթե մենք ապրում ենք ինչպես աշխարհը և շնորհը վերածում ազատ վարքի առիթի, ապա մեր ձեռքերը վերև բարձրացնելիս մենք չենք փառաբանում Աստծուն:

Եթե մեր սրտում չկա երկյուղածություն Աստծո առջև, ապա ինչ զգացմունքներ էլ վերապրենք երգելու ժամանակ, դա երբեք չի լինի երկրպագություն առ Աստված:

Դա միայն մեր անձի մեծարումը կլինի: Ի՞նչ է այդ դեպքում երկրպագությունը կամ փառաբանությունը:

Երկրպագությունը մեր սրտի դիրքն է:

Փառաբանություը մեր կյանքն է՝ կենսակերպը:

Իվան Պոլեժաև