Այս օրը. Սբ. Բրենդան ծովագնացը

Միջնադարյան ամենահետաքրքրաշարժ լեգենդներից մեկը պատմում է սուրբ Բրենդան ծովագնացի մասին: Ասում են՝ նա բացահայտում է Իռլանդիայի արևմտյան հողերը: Պատմությունը մեծ արագությամբ տարածվում է և վերապատմվում ողջ Եվրոպայում և առավել հայտնի դարձնում դրա հերոսին:

Այն փաստը, որ Իռլանդիայի արևմտյան տարածքներն իրականում բավական հարուստ են, թույլ չի տալիս տվյալ լեգենդը լիովին անհեթեթություն համարել: Հնագիտության պատմությունը կրկին ու կրկին ցույց է տալիս, որ հնագույն պատմություններից Ելիցը, Տրոյական պատերազմը և այլք, իրականում տեղ են գտել և ավելին են պարունակում, քան ճշմարտության հատիկ: Այս դեպքում հնագետները փորձում են հավաստի ապացույցներ հավաքել ծովագնացության վերաբերյալ:

Պատմություններն այնքան լի են առասպելական իրադարձություններով, որ մեծ մասը ենթակա է կարճման: Շատ գիտնականներ այս ամենը վերագրում են ֆանտազիաներին:

Մեր հավաստի տեղեկությունն այն է, որ Բրենդան ծովագնացն իրականում գոյություն է ունեցել: Ծնվել է մոտ 484թ-ին Իռլանդիայում: Հոգևորական կրթություն ստանալուց հետո՝ 512թ-ին, ձեռնադրվում է: Հայրենիքի տարածքում և Ուելսում մի քանի մենաստաններ է հիմնում: Հավանաբար մեկնում է նաև Շոտլանդիա: Իր իշխանության բարձրակետում, ասում են, նա իր ենթակայության ներքո մոտ 3000 վանական ուներ:

Ցավոք, որևէ հնագիտական կամ պատմական ամուր հիմք չկա նրա նավագնացությունների վերաբերյալ: Մանրամասները բավական կցկտուր են՝ հստակ պատկեր ներկայացնելու:

Եթե Բրենդանի մասին պատմությունները ճշմարիտ են, ապա նա իռլանդացի սրբերի շարքում մեծագույն եվրոպացի հետախույզներից է, ով հասնում է Նոր աշխարհ 9-րդ դարում՝ դեռևս մինչև Կոլումբոսը: Փաստորեն, հնարավոր է, որ վերջինս հենց Բրենդանի հին հաշվարկներն է ունեցել իր հետին մտքում, երբ նավարկում էր Արևմուտք: Ոմանք բավական ճշմարտանման բացատրություններ են ներկայացնում Բրենդանի նկարագրություններին: Լողացող բյուրեղները, օրինակ, կարող են լինել սառցալեռները:

Ավանդույթի համաձայն՝ մեծագույն ծովագնացը մահանում է այս օրը՝ 583թ-ի մայիսի 16-ին:

Աղբյուր՝ christianity.com