Հազարավոր լեհեր դուրս են եկել ցույցի՝ ընդդեմ արհեստական վիժեցումների

Հազարավոր լեհեր դուրս են եկել ցույցի՝ ընդդեմ արհեստական վիժեցումներիԴեռևս ապրիլ ամսից Լեհաստանում սկսվել են բազմամարդ ցույցեր: Հազարավոր լեհեր դուրս են եկել ցույցի՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու արհեստական վիժեցումների վերաբերյալ. տեղեկացնում է gcshelp.org-ը:

Լեհերին «Հանուն կյանքի» երթի դուրս գալու կոչ է արել Կաթոլիկ եկեղեցին: Ցուցարարները պահանջում են արհեստական վիժեցումների արգելք մտցնել:

Վարշավայի արքեպիսկոպոս Կազիմեժ Նիչը հրավիրել է ժողովրդին՝ մասնակցելու Սուրբ Հովհաննեսի եկեղեցում կայանալիք քարոզին՝ նշելով, որ կյանքը պաշտպանել է պետք:

Ոչ ոք իրավասու չէ որոշելու՝ կարո՞ղ է մարդը ապրել, թե ոչ: Քաղաքում կատարվող շարժմանը, ըստ կազմակերպիչների գնահատականների, մասնակցել է 10-12 հազար մարդ:

Հազարավոր լեհեր դուրս են եկել ցույցի՝ ընդդեմ արհեստական վիժեցումներիԿազմակերպիչները նշել են, որ ծնողները, ովքեր չեն ցանկանում դաստիարակել իրենց երեխաներին, կարող են երեխաներին որդեգրության հանձնել, քանի որ շատ զույգեր, ովքեր չունեն երեխաներ որոշակի պատճառներով, սիրով երեխա կորդեգրեին:

Լեհական Սեյմը շուտով պետք է քվեարկի ժողովրդական «Դադարեցրեք արհեստական վիժեցումները» նախաձեռնության ընդունման հարցը: Այն նախատեսում է ընդլայնում այն արգելքի, որը գոյություն ունի հղիության՝ դեռևս լիովին չձևավորված պտղի ընդհատման հանդեպ: Ժողովրդական նախաձեռնությունը այս առթիվ 2017թ-ին հավաքել էր մոտ 800 հազար լեհերի ստորագրություններ: