Աստվածաշնչյան մարգարեություններ քաղաքների մասին, որոնք կատարվել են

Եգիպտոս

Երբ Եգիպտոսը իր փառքի գագաթնակետին էր, մարգարե Եզեկիան Տիրոջից մարգարեություն է առնում. «Եվ ես Եգիպտոսի երկիրը ամայի պիտի անեմ ամայացած երկրների միջում, և նրա քաղաքները անապատացած քաղաքների միջում պիտի ամայի լինեն քառասուն տարի. և եգիպտացիներին պիտի ցրեմ ազգերի մեջ և նրանց ցիրուցան անեմ երկրների մեջ… Թագավորություններից ցածը պիտի լինի և այլևս պիտի չբարձրանա ազգերի վրա. և ես նրանց պիտի քչացնեմ, որ չտիրեն ազգերի վրա» (Եզեկիել 29.12-15):

Ինչպես և կանխատեսվում է ավելի քան 2500 տարի առաջ, Եգիպտոսը կորցնում է իր իշխանությունը և դառնում շարքային պետություն, ինչպիսին էլ կա այսօր:

Բաբելոն

Երբ Բաբելոնը ծաղկուն տերություն էր, Աստված ասում է, որ այն կործանված կլինի Կյուրոս անունով մարդու կողմից. «Այսպես է ասում Տերը իր օծյալին՝ Կյուրոսին, որին ես բռնել եմ աջ ձեռքիցը,  որ ազգերը իջեցնեմ նրա առաջին և թագավորների երանքները թուլացնեմ, որ բացեմ նրա առաջին դռների փեղկերը, և դռները նրա առաջին չկապվեն» (Եսայի 45.1):

Երբ այս մարգարեությունը հնչում էր, նման անունով մարդ չկար, և Բաբելոնն անհաղթելի էր: Բայց 170 տարի անց բարձրանում է Կյուրոսը՝ դառնալով Պարսկաստանի արքա, և հաղթում Բաբելոնին:

Բաբելոնի մասին կա մեկ այլ մարգարեություն (Երեմիա 51.24-26), որում ասվում է, որ «կհատուցանեմ Բաբելոնին և բոլոր Քաղդեացիների բնակիչներին նրանց բոլոր չարությունները, որ իրենք արեցին Սիոնին՝ ձեր աչքի առաջին, ասում է Տերը… Եվ քեզանից չեն առնի ոչ անկյան քար, ոչ հիման քար, որովհետև հավիտենական ավերակ պիտի դառնաս, ասում է Տերը»:

Ըստ մարգարեության՝ Բաբելոնը կքանդվի և երբեք վերականգնված չի լինի՝ չնայած իր հիանալի դիրքին և բարեբեր հողին՝ Եփրատ գետի երկայնքով տեղակայված:

Բաբելոնը այդպես էլ չի վերականգնվում, չնայած Ալեքսանդր Մակեդոնացու և վերջերս՝ Սադամ Հուսեյնի ջանքերին:

Սադամ Հուսեյնը կառուցում է Իշթար տաճարը, բայց քաղաքի փլատակներին չի դիպչում: Ոչ ոք չի ապրում այնտեղ: Մինչ օրս այս քաղաքը մահացած է:

Նինվե

Նինվեն եղել է բարգավաճ և ծաղկուն քաղաք մարդկության քաղաքակրթության սկզբից, բայց այս քաղաքի մասին ասվել է. «Դատարկ ու դատարկված ու դատարկացրված է… Այլևս պիտի չլսվի քո դեսպանների ձայնը» (Նաում 2.8-10,13): Իսկ Սոփոնիայի մարգարեությունը վկայում է. «Նինվեն ամայի է անելու, չոր երկիր՝ ինչպես անապատը» (Սոփոնիա 2.13):

Նինվեի փլատակները պեղվել են 19-րդ դարում:

Ասորեստան

Մեծ Ասորեստան քաղաքին մ.թ.ա. 650 թ-ին ասվում է. «Եվ նա մեկնելու է իր ձեռքը հյուսիսի վրա և կորցնելու է Ասորեստանցիին» (Սոփոնիա 2.13):

Ասորեստանը կործանվում է Բաբելոնի կողմից 612 թ-ին մ.թ.ա. և երբեք այլևս չի վերականգնվում:

Աղբյուր՝ bible-facts.ru