40 տարվա ծանրությունը

40 տարվա կարտոֆիլըՄի մարդ շուկայում կարտոֆիլ է գնում: Տուն վերադառնալով՝ նա բացահայտում է, որ կարտոֆիլի փոխարեն առևտրականները նրա պարկի մեջ քարեր էին լցրել, և միայն վերևի մասն էր կարտոֆիլով լցված:

Դեպքը թեև զայրացնող էր, սակայն նա հետ չի վերադառնում և մոռանալով այդ տհաճ պատմությունը՝ շարունակում է ապրել իր առօրյա կյանքով:

Եվ ահա 40 տարի անց նրա դուռը թակում են: Երբ նա դուռը բացում է, տեսնում է շեմին կանգնած երկու հալումաշ ծերերի:

– Բարև,- ասում են նրանք,- այդ մենք ենք խաբել քեզ 40 տարի առաջ և հիմա եկել ենք խնդրելու, որ ներես մեզ:

– Ես հիշում եմ այդ դեպքը,- հանգիստ պատասխանում է մարդը,- բայց դուք ոչինչ ինձ պարտք չեք: Այն քարերը ես թափեցի հենց նույն օրն ու ազատվեցի դրանցից: Բայց դուք, ինչպես տեսնում եմ, 40 տարի շարունակ դրանք պահել եք ձեր սրտերի մեջ: Ուրախ եմ, որ այսօր դուք ևս ազատագրվեցիք այդ քարերից:

Հ.Գ. Սիրելի՛ ընթերցող, գուցե դու էլ տարիներ շարունակ ինչ-որ «քարեր» ես պահում քո սրտում: Ժամանակը չէ՞ որ արդյոք ազատվելու դրանցից…